Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Февраль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Февраль » 19 » Ստեղծվել է «Ինտերնետային բազմալեզու on-line թարգմանիչ» ծրագիրը
14:03
Ստեղծվել է «Ինտերնետային բազմալեզու on-line թարգմանիչ» ծրագիրը
Փետրվարի 19-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվեց ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ ստեղծված «Ինտերնետային բազմալեզու on-line թարգմանիչ» ծրագիրը: Ինչպես նշեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հիմք ընդունելով հանրապետության նախագահի քաղաքական ծրագիրը, որտեղ հայապահպանությունը և Սփյուռք-հայրենիք գործակցության հիմնախնդիրները համարվում են կարևորագույնը, անհարժեշտ էր արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման համար ուղիներ գտնել:

Ուսումնասիրվելով բարձր տեխնոլոգիաները, ծրագրային հնարավորությունները` նախարարության կողմից մրցույթ էր հայտարարվել, որի արդյունքում ձևավորել է այն գիտական խումբը, որը կարող էր համակարգչային ծրագրի միջոցով արևելահայերենը փոխարկել արևմտահայերենի և հակառակը: «Շուրջ մեկ տարի աշխատեցինք Երևանի ճարտարագիտական համալասարանի հետ: Աշխատանքային խումբը ղեկավարում էր տեխնիկական գիտությունների դոկոտոր Էդուարդ Մանուկյանը: Արդեն 55 հազար բառ արևմտահայերենից փոխարկված է արևելահայերենի: Մեկ շաբաթ առաջ ծրագիրը գործարկվել է և արդեն օրական 1200 անձ է օգտվում դրանից»,-ասաց Հ. Հակոբյանը:

Նրա խոսքով, ծրագրի գլխավոր առաքելությունն է մերձեցնել Սփյուռքը հայրենիքի հետ, քանի որ լեզվական տարբերությունները շատ հաճախ շփման մեջ դժվարություններ են առաջացնում: Ըստ նախարարի` ծրագիրը լրացնում է այդ բացը: Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է այցելել www.translator.am ինտերնետային էջ, այն բաց է բոլորի համար: Կայքէջից օգտվողները կարող են ոչ միայն բառերը, նախադասությունները արևմտահայերենից արևելահայարեն, այլև անգելերեն փոխարկել: Այն ունի նաև բառերի ուղղման ծրագիր: «Շատ հաճախ Սփյուռքի մեր հայրենակիցնեը վախենում են հայերեն գրել, մտավախություն ունենալով, որ սխալներ թույլ կտան. ծրագիրը կարող է ուղղել բառերը և ներկայացնել ճիշտ տարբերակը»,-ասաց Հ. Հակոբյանը:

Աշխատանքային խմբի ղեկավար Է. Մանուկյանը նշեց, որ ծարգիրը զարգացման մեծ հնարավորություններ ունի, առաջիկայում նախատեսում են բառերի բազան հարստացնել` հասցնելով 150 հազարի: Ըստ նրա` ինչքան բառերի բազան հարստացվի, այնքան մեծ կլինի հնարավորությունն այլ լեզուներով փոխարկելու համար: Ծրագիրն արդեն մեծ հետաքրքրություն է ներկայացնում Սփյուռքում, ամենից շատ օգվողները ԱՄՆ-ից, այնուհետև` Ֆրանսիայից են: «Սա շատ բարդ աշխատանք է, բազմաթիվ մարդիկ են ընդգրկված աշխատանքային խմբում, որոնք շատ դեպքերում անշահախնդիր օգնել են: Համագործակցել ենք տարբեր կառույցերի հետ և բոլորի կողմից էլ աջակցություն ստացել»,-ասաց Է. Մանուկյանը:
Просмотров: 734 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ