Блог
Главная »
2010 » Февраль » 26 » Սիրիան և Իրանը կամրապնդեն հարաբերությունները
17:46 Սիրիան և Իրանը կամրապնդեն հարաբերությունները |
Սիրիան և Իրանը «այլ ընտրություն չունեն, քան երկկողմ հարաբերությունների ամրապնդումը հանուն իրենց ժողովուրդների անկախ ապագայի»: Այդ մասին հինգշաբթի հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Իրանի իր պաշտոնակից Մահմուդ Ահմադինեժադի հետ ելույթ ունենալով համատեղ մամուլի ասուլիսում` նա ընդգծել է, որ «Մերձավոր Արևելքում չեն թուլացրել նեոգաղութատիրությանը դիմադրելու ուժերը, որոնք շարունակում են պաշտպանել իրենց դիրքերը»: Ասադը հայտնել է, որ Իրանի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում քննարկել է պաղեստինցիներին աջակցելու անհրաժեշտությունը, որոնք դիմակայում են Իսրայելի կողմից իրականացվող «ահաբեկչության քաղաքականությանը»:
Նա կոչ է արել «ամենայն լրջությամբ վերաբերվել Իսրայելի ռազմական սպառնալիքներին, հաշվի առնելով, որ այդ պետության պատմությունը կապված է ագրեսիաների, բռնազավթումների ու բռնակցումների հետ»: Ասադի խոսքով` Սիրիան «պատրաստ է դիմագրավել ուխտադրուժ հարձակումը և չի սահմանափակվի միայն խոսքերով»:
|
Просмотров: 631 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |