Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Февраль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Февраль » 6 » Սեյրան Օհանյանը Պոլսո Հայոց պատրիարքարանում
14:09
Սեյրան Օհանյանը Պոլսո Հայոց պատրիարքարանում
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով գտնվում է Ստամբուլում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական համաժողովին մասնակցելու նպատակով, այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան։ Այս մասին տեղեկացնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը։

Հայաստանից ժամանած բարձրաստիճան հյուրին պատրիարքարանի մուտքի մոտ դիմավորել է պատրիարքարանի հոգևոր խորհրդի առաջնորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը։ Հայաստանի պաշտպանության նախարարին ուղեկցել են Սուրբ Աստվածածին Մայր տաճար, այնուհետ պատրիարքարանի դահլիճում հանդիպում է տեղի ունեցել Պոլսո հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հայաստանցի նախարարին բարի գալուստ է մաղթել և ուղերձով հանդես եկել տեղի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերած հյուրասիրության համար, ապա այցելել Հովհաննես Կոլոտ պատրիարքի անվան թանգարան։ Այնուհետ բարձրաստիճան հյուրն իր տպավորություններն է թողել պատվո տոմարի մեջ:

«Ես խոնարհվում եմ մեր ժողովրդի պատմության, մեր հավատքի առաջ, որը ուժի հետ միասին նպաստել է մեր պատմության կերտմանը, և երախտապարտ եմ այն մարդկանց, ովքեր չափազանց դժվար պայմաններում այս ամենը պահպանում ու փոխանցում են սերնդեսերունդ»,- պատվո տոմարում գրել էր Սեյրան Օհանյանը:
Просмотров: 705 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ