Блог
Главная »
2010 » Февраль » 11 » Սահմռկեցուցիչ մանրասներ` արդբեջանական բանակում տեղի ունեցած կոտորածի մասին
19:25 Սահմռկեցուցիչ մանրասներ` արդբեջանական բանակում տեղի ունեցած կոտորածի մասին |
Մինչ այժմ պաշտոնական տեղեկություն չի հրապարակվել Ադրբեջանի Դաշքեսանի շրջանի Խոշբուլաղ գյուղում տեղակայված զինվորական մասում հունվարի 28-ին զորամասի հրամանատարությանը գնդակահարելուց հետո երկու զինվորների ինքնասպանություն գործելու ողբերգության հանգամանքների, պատճառների և շարժառիթների մասին:
Տեղեկացված աղբյուրներից «Ենի մուսավաթին» հայտնի է դարձել, որ կոտորածի հետ կապված դեռևս զորանոցային դրության մեջ գտնվող զորամասում հետաքննություն իրագործող քննիչները 24 քրեական գործ են սկսել: Այդ զորամասում ծառայող զինվորներին և սպաներին սկսել են տեղափոխել այլ զինվորական մասեր և փոխարինել նրանց մյուս զինծառայողներով: Հարցաքննված զինվորները բողոքել են անընդմեջ «նարյադ» ուղարկվելու համար: Այդ զորամասում, հիմնականում աղքատ և հովանավոր չունեցող զինվորներ ծառայելու պատճառով, մշտապես զինվորների պակաս է զգացվել: Ամեն օր «նարյադ»-ի դուրս գալուց հոգնած և դրա դեմ բողոքող զինվորներին «կոտրելու» համար սպաները դիմել են ամենադաժան միջոցների: Հետաքննությունը զորամասում մեծ յուրացումներ, պետական ունեցվածքի թալան, պաշտոնի չարաշահման բազմաթիվ դեպքեր է հայտնաբերել:
Զինվորների համար նախատեսված պարենի մեծ մասը զորամասի ղեկավարութունը վաճառել է գյուղի ճաշարաններին և թեյարաններին, վաճառել են նաև զորամասի ավտոմեքենաների վառելիքը, յուրացրել զինվորների աշխատավարձը, նրանցից կաշառք վերցնելու բազմաթիվ դեպքեր են արձանագրվել: Ենթադրվում է, որ բոլոր այդ քրեական գործերը, ինչպես նաև զորամասում նախկինում տեղի ունեցած չբացահայտված հանցագործությունները կմիացվեն հունվարի 28-ին տեղի ունեցած սպանության հետ կապված քրեական գործին: Աղբյուրը հայտնել է, որ ծանրացել է նաև Դաշքեսանի կորպուսի հրամանատարի՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի մոտ բարեկամ, գեներալ Չինգիզ Սաֆիևի վիճակը:
«Քննիչներին հայտնի է դարձել, որ զինվորական մասի ղեկավարությունը տեղաբնակներին «վաճառել» են չեզոք գոտիների տարածքները: Միևնույն ժամանակ, բարձրաստիճան զինվորականությունը տեղաբնակներից պարբերաբար կաշառք է ստացել հողի օգտագործման դիմաց: Չեզոք գոտիները արոտավայրերի վերածելու և իրենց ոչխարների ու տավարի հոտերը արածացնելու համար զինվորներին ծառայի պես օգտագործելու փաստերը սովորական բան են ինչպես այդ կորպուսում, այնպես էլ Ադրբեջանի մյուս զորամասերում», -թերթին հայտնել է տեղեկացված աղբյուրը:
|
Просмотров: 673 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |