Սահակաշվիլիի ռեժիմի գործողությունները պետք Է «համարժեք իրավական գնահատական» ստանան: Այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշի հետ փետրվարի 17-ին կայացած բանակցություններից հետո: «Ցավոք, այդ գործողությունների հետևանքով արյուն հեղվեց, զոհվեցին մարդիկ, և դա, անկասկած, հանցագործություն Է, որը պետք Է ստանա իր համարժեք իրավական գնահատականը, որովհետեւ այդ իրադարձությունների քաղաքական գնահատականը հսկայական թվով ազնիվ օրինավոր մարդկանց համար արդեն այսօր միանշանակ Է»,-հայտարարել Է Մեդվեդևը:
«Չնայած ամեն տեսակ ջանքերին, որ գործադրում Է վրացական կողմը, բոլորին հասկանալի Է՝ ով ինչ սկսեց, ով ինչ Էր ցանկանում և ով ինչի հասավ»,-նշել Է նա: «Այն բանի համար, ինչ տեղի ունեցավ, ուղղակի պատասխանատվություն Է կրում Սահակաշվիլիի ռեժիմը, այսինքն՝ Վրաստանի իշխող ռեժիմը»,-ասել Է ՌԴ-ի նախագահը:
|