Блог
Главная »
2010 » Февраль » 25 » Ռուսաստանը Թուրքիայի ատոմակայանի շինարարության հարցում
16:18 Ռուսաստանը Թուրքիայի ատոմակայանի շինարարության հարցում |
Ռուսաստանը Թուրքիային է փոխանցել ատոմային էլեկտրակայանի շինարարության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի նախագիծը: Ինչպես հայտնել է Անկարայում ՌԴ-ի դեսպանության մամլո կցորդ Սերգեյ Կորիցկին, «տեքստը ուղղակիորեն հանձնվել է աշխատանքային խմբին, և այժմ այն ուսումնասիրվում է»:
Նրա խոսքով` ռուսաստանյան կողմն այժմ Անկարայից սպասում է ստացված համաձայնագրի նախագծի գնահատում և առաջարկություններ: «Դրանք կարող են ներկայացվել երկու երկրների աշխատանքային խմբերի հերթական հանդիպմանը, որը մարտի 9-ին ծրագրված է Մոսկվայում»,- ասել է Կորիցկին:
«ԽաբերԹյուրք» գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի էներգետիկայի նախարարության աղբյուրներ, հաղորդում է, որ ռուսաստանյան առաջարկության շրջանակներում ենթադրվում է ստեղծել համատեղ ձեռնարկություն, որը կարող է կոչվել «ԲԸ Ատոմ»: Նաև դիտարկվում են ատոմակայանի շինարարության նախագծին Թուրքիայի պետական մասնակցության տարբերակները:
|
Просмотров: 601 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |