Блог
Главная »
2010 » Февраль » 25 » Ռուսաստանը չի պաշտպանի պատժամիջոցներն Իրանին նկատմամբ
16:25 Ռուսաստանը չի պաշտպանի պատժամիջոցներն Իրանին նկատմամբ |
Մոսկվան դեմ է Թեհրանի նկատմամբ այնպիսի պատժամիջոցներ սահմանելուն, որոնք կարող են վնաս հասցնել այդ երկրին, բայց չի բացառում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից դրանց սահմանումն այն պատճառով, որ Իրանի ղեկավարությունը չի ցանկանում ավելի սերտորեն համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ: Այդ մասին ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է ռուսաստանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում: «Պատժամիջոցներն ինքնին, մեր խորին համոզմամբ, հազիվ թե որևէ դեպքում ցանկալի արդյունք բերեն: Ուստի մենք, եթե նման առաջարկություններ ստացվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, շատ ուշադիր կքննենք, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը»,- ասել է Լավրովը:
|
Просмотров: 561 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |