ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր հայտարարել Է, որ Ռուսաստանը կկատարի Իրանին Ս-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարման պայմանագիրը, բայց նախապես անհրաժեշտ Է կարգավորել մի շարք հարցեր: «Կա համապատասխան պայմանագիր: Կան բաներ, որոնք անհրաժեշտ Է կարգավորել մինչև դրա իրագործումը»,-ընդգծել Է նախարարը: Լավրովը նշել Է, որ կան սկզբունքային դրույթներ, որոնցից մեկն այն Է, որ «Ռուսաստանը, իր օրենսդրությանն ու միջազգային պարտավորություններին համապատասխան, երբեք չի ձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք կարող են տարածաշրջանի ապակայունացում առաջացնել»:
«Մեր սպառազինության բոլոր մատակարարումները համաձայնեցվում են այս սկզբունքին: Ակնկալում ենք, որ այդ հարցում նույնպիսի մոտեցում կունենան նաև բոլոր այն երկրները, որոնք սպառազինությունների մատակարարումներ են իրականացնում, ընդ որում ոչ միայն պաշտպանողական, այլև այնպիսի զենքերի, որոնք սպանում Էին մեր խաղաղապահներին»,-նշել Է ՌԴ-ի արտգործնախարարը:
|