Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Февраль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Февраль » 25 » Ռազմագերիների, անհայտ կորածների և պատանդների հարցերով ԼՂՀ պետական հանձնաժողովի հայտարարությունը
17:28
Ռազմագերիների, անհայտ կորածների և պատանդների հարցերով ԼՂՀ պետական հանձնաժողովի հայտարարությունը
Կասկածելի քարոզչական դիվիդենդներ ստանալու նպատակով Ադրբեջանի իշխանությունները շարունակում են շահարկել ռազմագերիների մարդասիրական խնդիրը` լկտիաբար մանիպուլյացիաների ենթարկելով ադրբեջանական գերության մեջ հայտնված հայազգի քաղաքացիներին:

Վերջին, առավել քան ակնառու օրինակ է ադրբեջանական կայքերում շրջանառվող տեսահոլովակը, որտեղ գործող անձինք հաստատում են <<հայկական բանակում տիրող անտանելի պայմանների եւ Ադրբեջանում հարմարավետ կյանքի>> մասին:
Անշուշտ, անգամ Ադրբեջանում գիտակցում են, որ նման <<խոստովանությունները>> տեղի հատուկ ծառայությունների գործունեության արդյունք են և մեղքն ուրիշի վրա բարդելու միանգամայն անհաջող փորձ:

Սակայն մտահոգության տեղիք է տալիս տվյալ երևույթի մեկ այլ կողմը: Ցինիկաբար օգտագործելով հայ ռազմագերիներին և, փաստորեն, նրանց ծաղրի առարկա դարձնելով` Ադրբեջանի իշխանությունները ոտնահարում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, մասնավորապես` Ժնևյան կոնվենցիաները, որոնք տվյալ կատեգորիայի անձանց հետ վարվելու որոշակի կանոններ են սահմանում:

Այս կապակցությամբ տեղին ենք համարում հիշեցնել, որ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմն անընդհատ խախտել է Ժնևյան կոնվենցիաների կանոնները, մասնավորապես` հրաժարվելով ԼՂՀ իշխանություններին տեղեկություններ հաղորդել գերիների մասին, անտանելի պայմաններ ստեղծելով ռազմագերիների եւ պատանդների համար, նրանց ենթարկելով ծաղրի ու խոշտանգումների, ինչի արդյունքում նրանցից շատերը զոհվել են:

Միաժամանակ, արդեն 1992թ. գարնանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հայտարարել է Ժնևյան կոնվենցիաների լրացուցիչ արձանագրությունների լիակատար ճանաչման և դրանց դրույթները անպայմանորեն կատարելու մասին: ԼՂՀ իշխանությունների կողմից Ժնևյան կոնվենցիաներին անվերապահորեն հետևելը բազմիցս հաստատել են միջազգային իրավապաշտպան և մարդասիրական կազմակերպություններ, այդ թվում նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն:

Ելնելով վերոնշյալից` ռազմագերիների, անհայտ կորածների և պատանդների հարցերով ԼՂՀ պետական հանձնաժողովը խիստ քննադատում է պաշտոնական Բաքվի կողմից ռազմագերիների և պատանդների նման բացարձակ մարդասիրական խնդրի քաղաքականացումը:

Միաժամանակ, կոչ ենք անում շահագրգիռ միջազգային կառույցներին և առաջին հերթին Կարմիր խաչի միջազգային կոմիտեին համապատասխան կերպով արձագանքել ադրբեջանական կողմի նման գործողություններին և համառորեն խորհուրդ տալ հարգել մարդու տարրական իրավունքները:

Ստեփանակերտ 25.02.2010
Просмотров: 610 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ