Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Февраль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Февраль » 3 » Քրդական բողոքի ակցիան
11:54
Քրդական բողոքի ակցիան
Թուրքիայի Իգդիր քաղաքում երկօրյա հացադուլ է հայտարարվել` ի նշան բողոքի, Իգդիրի քաղաքապետ Մեհմեդ Նուրի Գյունեշի և «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության յոթ անդամների ձերբակալության:

Թուրքական Haberaktuel կայքէջի փոխանցմամբ` հացադուլի հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել 2009-ի դեկտեմբերի 11-ին Թուրքիայի ՍԴ-ի որոշմամբ փակված «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության Իգդիրի նահանգային կառույցի նախկին ղեկավար Սուլեյման Քալքանը: Վերջինս մտահոգություն է հայտնել, որ թուրքական կառավարության խոսնակը հայտարարում է, որ ընտրություններում քրդերը Իգդիրն էլ վերցրեցին և հաստատվեցին Հայաստանի հետ սահմանին:

Քալքանը նշել է, որ իշխանությունները Իգդիրի ընտրված քուրդ քաղաքապետին և իր կուսակիցներին ռազմական հեղաշրջման նման շատ արագ ձերբակալեցին և բանտերը լցրեցին: Բանախոսը զգուշացրել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը, որ քրդերը չեն հանդուրժելու իրենց դեմ իրականացվող ահաբեկչությունն ու ճնշումները: «Այս պահին հազարավոր քուրդ երեխաներ կան բանտերում: Մենք մեր բողոքն ենք հայտնում Էրդողանի կուսակցության կողմից քրդերի դեմ իրականացվող ցեղասպանության քաղաքականության դեմ»-նշել է Սուլեյման Քալքանը:

2010թ. հունվարի 21-ի առավոտյան ժանդարմերիայի ներկայացուցիչները Իգդիրի քաղաքապետի և նրա 10 կուսակիցների տներում խուզարկություններ են իրականացրել ու իրենց հետ տարել Իգդիրի քաղաքապետին: Ոերջինիս և նրա 7 կուսակիցների ձերբակալել են ՔԲԿ հետ կապ ունենալու մեղադրանքով: Այս ձերբակալությունը լուրջ լարվածություն առաջացրեց Իգդիրում: Տեղի ունեցան բախումներ Իգդիրի քրդերի և ադրբեջանցիների միջև:

Իգդիրի քաղաքապետ Մեհմեդ Նուրի Գյունեշն ընտրվել է 2009 թվականի մարտի 29-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքով։ Վերջինս, Թուրքիայի Հանրապետության ստեղծումից ի վեր, Իգդիրի առաջին քուրդ քաղաքապետն է։ Մինչ այդ, ադրբեջանական բնակչության գերակշիռ մեծամասնության պատճառով, քաղաքապետեր են ընտրվել ադրբեջանցիները։
Просмотров: 639 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ