Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Февраль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 3
Հյուրեր: 3
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Февраль » 6 » «Քուդս ալ Արաբի» թերթը Թուրքիայի մասին
14:29
«Քուդս ալ Արաբի» թերթը Թուրքիայի մասին
Լոնդոնում հրապարակվող արաբալեզու «Քուդս ալ Արաբի» թերթի մեկնաբան Բահիր Սալիհը գտնում է, որ «Անկարան Վաշինգտոնի «տրոյական ձին է»: Ինչպես հայտնել է թուրքական «Ռադիկալը», Թուրքիայի մերձավորարևելյան քաղաքականությանը նվիրված հոդվածում լոնդոնյան հրատարակչության մեկնաբանը նախազգուշացնում է արաբական պետություններին, և, առաջին հերթին Պաղեստինին, Թուրքիայի հետ այնքան էլ չմերձենալ, որը , նրա կարծիքով, «շարունակում է գործընկերային հարաբերութունները Իսայելի հետ և տարածաշրջանում ծառայում է ԱՄՆ շահերին»:

Անկարայի հակաիսրայելական դիրքորոշումը, գրում է թերթը, նախատեսված է արտաքին աշխարհի համար, իսկ իրականում Թուրքիայի ԱԳՆ-ը և զինված ուժերի գլխավոր շտաբը շարունակում են սերտ հարաբերություններ պաշտպանել Իսրայելի պաշտպանության նախարարության հետ: Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարում է երկու երկրների ընդհանուր քաղաքական հետաքրքրությունների և պաշտպանության բնագավառում համատեղ նախագծերի իրագործման մասին:

Մեկնաբանը, որպես թուրքական կառավարող վարչակազմի «իրական դեմքի» երևակում, նշում է Աֆղանստանում արևմտյան երկրների հետ համատեղ թուրք զինծառայողների կողմից անցկացվող ռազմական գործողությունները, Ինջիռլիքի ռազմական բազան ամերիկացիների օգտագործմանը հանձնելը, որտեղից ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Իրաքի վրա, ինչպես նաև Թուրքիայի կողմից շարունակաբար շեշտվող «հպարտությունը»` ԱՄՆ հետ դաշնակից լինելու մասին:

Նրա խոսքերով, շատ բարդ է հասկանալ թուրքական կառավարող ռեժիմի իրական դեմքը. «Արդյո՞ք նա դեմ է Իսրայելին: Համերաշխանում է արաբների և մահմեդականների հետ, թե՞, հետևելով Իսրայելի հետ միության ինչ-ինչ նպատակների, ձգտում է հակառակորդ երևալ Իսրայելին»: Հոդվածից հետևյալ եզրակացությունն է արվում. «Իսլամն է բերել ԱԶԿ-ին իշխանության, այդ պատճառով, նա շարունակում է պահպանել իսլամական բնույթ: Միևնույն ժամանակ, ԱԶԿ-ը բազմիցս հայտարարել է, որ չի ցանկանում քայքայել աշխարհիկ հանրապետության հիմքերը»:

Անցյալ տարի դավոսյան համաժողովում Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի պահվածքը Բահիր Սալիհը գնահատում է որպես «թատերական ներկայացում», պոպուլիստական քայլ` ուղղված այն ժամանակ սկսվող տեղական ընտրություններում մահմեդական ընտրողների ձայների նվաճմանը: «Իսկ միջազգային հրապարակում Թուրքիան ընդսմին շարունակում է պահել իրեն որպես ԱՄՆ-ի լավ դաշնակից: Վաշինգտոնն էլ չի ցանկանում կորցնել նման դաշնակցին, որը «տրոյական ձիու» դեր է խաղում Մերձավոր Արևելքում ամերիկյան քաղաքականության մեջ», -եզրահագել է արաբ մեկնաբանը: Արմենպրես
Просмотров: 619 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ