Блог
Главная »
2010 » Февраль » 24 » Օգթայ Ասադովի կարծիքը Իրանի հետ հարաբերությունների մասին
12:06 Օգթայ Ասադովի կարծիքը Իրանի հետ հարաբերությունների մասին |
Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Օգթայ Ասադովը փետրվարի 23-ին հայտարարել Է, որ Ադրբեջանում և Իրանում կան ուժեր, որոնք երկու երկրների մերձեցում և ղարաբաղյան հակամարտության կարգավորում չեն ցանկանում: Խորհրդարանի այսօրվա նիստի ընթացքում պատգամավոր Հուդրաթ Հասանղուլիևն առաջարկել Է խոսնակին՝ պատմել Իրան իր ուղևորության արդյունքների մասին՝ հիշեցնելով Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան առջև տեղի ունեցած բողոքի ակցիաների մասին: Դրան ի պատասխան՝ խոսնակը կոչ Է արել վերջ դնել այդօրինակ «պոպուլիստական» հայտարարություններին:
«Ադրբեջանը պետք Է Իրանի հետ բարիդրացիական հարաբերություններ կառուցի ամենաբարձր մակարդակով: Մենք 657 կիլոմետր երկարությամբ ընդհանուր սահման ունենք»,-ասել Է խոսնակը: Նա նշել Է, որ Իրանում կայացած բոլոր հանդիպումների ընթացքում քննարկվել Է ղարաբաղյան հակամարտությունը, և Թեհրանը, Ասադովի խոսքով՝ հակամարտության կարգավորման գործում միջնորդական առաքելություն իրականացնելու պատրաստակամություն Է հայտնել:
|
Просмотров: 629 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |