Блог
Главная »
2010 » Февраль » 20 » Նոր խոստումներ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու մասին
14:01 Նոր խոստումներ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու մասին |
Աղթամար կղզում գտնվող հայկական Սուրբ Խաչ եկեղեցին այս տարվա սեպտեմբերին կվերաբացվի որպես աղոթատեղի, իսկ եկեղեցու գմբեթին կտեղադրվի խաչ: Թուրքական «Hurriyet» թերթի տեղեկացմամբ, այս մասին փետրվարի 19-ին հայտարարել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը: «Նախարարությունն ավարտում է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի նախապատրաստումը, որպեսզի թույլատրվի տարին մեկ անգամ Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ իրականացնել»,- ասել է նախարարը:
Ավելի վաղ Սուրբ Խաչի, որպես սրբատեղի, վերաբացման խոստում էր տվել նաև Վանի նահանգապետ Մյունիր Քարալօղլուն, ով հավաստիացնում էր, թե 2010 թվականի սեպտեմբերի 12-ին Սուրբ Խաչ հայկական եկեղեցին կբացվի ժամերգությունների ու պատարագների համար:
Հիշեցնենք, որ Սուրբ Խաչը վերակառուցվել է և որպես թանգարան վերաբացվել 2007 թվականի մարտի 29-ին: Ներկայումս այնտեղ արգելված է պատարագ և եկեղեցական այլ ծիսակարգեր իրականացնելը: Եկեղեցին գործում է որպես թանգարան, գմբեթին բացակայում է նաև խաչը: Թերթի հաղորդմամբ, եկեղեցու վերակառուցման ժամանակ պատրաստվել է եկեղեցու նախկին խաչի կրկնօրինակը և հանձնվել Կ.Պոլսի պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին: Այդ խաչն առաջիկայում պետք է տեղադրվի եկեղեցու գմբեթին:
|
Просмотров: 666 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |