Блог
Главная »
2010 » Февраль » 8 » ՆԱՏՕ-ն նախապատրաստվում է կիբեռպատերազմին
11:56 ՆԱՏՕ-ն նախապատրաստվում է կիբեռպատերազմին |
Տեխնոլոգիաների զարգացումը հասել Է այնպիսի մակարդակի, երբ Ինտերնետի միջոցով ռազմական և հանգուցային քաղաքացիական օբյեկտների վրա կիբեռնետիկական գրոհներն իրենցից ռազմավարական սպառնալիք են ներկայացնում առաջատար արևմտյան երկրների համար:
Այս եզրակացությունը, ինչպես հաղորդել Է Լոնդոնի «Ինդեպենդենտ» թերթը, արվել Է Մեծ Բրիտանիայի նորագույն պաշտպանական զեկույցում, որը պատրաստել Է կառավարությունը Միացյալ Թագավորության ազգային ռազմավարական հայեցակարգի առաջիկա վերանայման և ճշտման շրջանակներում: Այնտեղ նշված Է, որ պոտենցիալ հակառակորդը կարող Է Ինտերնետի միջոցով տարատեսակ վիրուսային ծրագրերով կազմալուծել պետական կենսապահովման համակարգերը:
Ըստ որում գոյություն ունի նաև հաղորդակցուղիների խախտման միջոցով Արևմուտքի պետությունների սպառազինության մեջ գտնվող ամենաարդիական զենքի շարքից դուրս բերման վտանգ: Թերթը հաղորդել Է, որ ՆԱՏՕ-ն այժմ կատարում Է «կիբեռնետիկական պատերազմի» համադրույթի մշակման աշխատանքը: Այն ենթադրում Է նաև իր բնույթով նոր հակամարտություններում գործողությունների ռազմավարության մշակում:
|
Просмотров: 673 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |