Блог
Главная »
2010 » Февраль » 17 » ՄԱԿ-ի թմրադեղերի վերահսկման միջազգային կոմիտեն կոչը Ադրբեջանին
19:05 ՄԱԿ-ի թմրադեղերի վերահսկման միջազգային կոմիտեն կոչը Ադրբեջանին |
Ըստ ՄԱԿ-ի թմրադեղերի վերահսկման միջազգային կոմիտեի 2009 թ-ի զեկույցի` թմրադեղերի չարաշահումը լուրջ խնդիր է մնում Հարավային Կովկասում: Զեկույցում ներկայացված տվյալների համաձայն` Հարավային Կովկասով փոխանցվող ափիոնի, հերոինի և կոկայինի քանակը ամեն տարի ավելանում է:
Ադրբեջանում 2008թ-ին բռնագրավվել է 650 կգ թմրադեղ, որից 55 կգ-ը` ափիոն, 49 կգ-ը` հերոին: Թմրադեղերի օգտագործման հետ կապված հանցագործութունների, չարաշահումների և թրաֆիքինգի դեպքերի թիվը գերազանցում է 1650-ը: 2008թ-ի վերջում ներարկային ճանապարհով թմրադեղեր օգտագործողներից 514-ը վարակվել են հեպատիտով և ՄԻԱՎ-ով: Թմրադեղեր օգագործելու արդյունքում 48 մահացածներից 26-ի մահվան պատճառ է եղել բենզոդիազեպինը:
ՄԱԿ-ի թմրադեղերի վերահսկման միջազգային կոմիտեն կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը ուժեղացնել պայքարը` թմրադեղերի օգտագործումը կանխելու ուղղությամբ` հատկապես երիտասարդների շրջանում:
|
Просмотров: 596 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |