Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Февраль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 3
Հյուրեր: 3
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Февраль » 16 » Կհամագործակցեն ՀՀ Ազգային անվտանգության ու Ֆրանսիայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդները
14:14
Կհամագործակցեն ՀՀ Ազգային անվտանգության ու Ֆրանսիայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդները

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հունվարի 15-ին հանդիպել է Ֆրանսիայի ազգային անվտանգության և պաշտպանության գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից, Արթուր Բաղդասարյանն ու Ֆրանսիս Դելոնը փոխադարձաբար ներկայացրել են Հայաստանի Ազգային անվտանգության և Ֆրանսիայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդների գործառույթները:

Քննարկվել են երկու կառույցների միջև հնարավոր համագործակցության շրջանակները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ֆրանսիայի և Հայաստանի անվտանգության խորհուրդների համագործակցության մասին: Կողմերն անդրադարձել են նաև հարավկովկասյան տարածաշրջանին առնչվող խնդիրների: Քննարկվել են հայ-թուրքական հարաբերություններին և ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Հյուրընկալող կողմի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը նշված խնդիրների վերաբերյալ: Նա մասնավորապես նշել է, որ Հայաստանը կողմ է հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանը, և տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատմանը: Ա.Բաղդասարյանը Ֆ. Դելոնին հրավիրել է Հայաստան: Հրավերը սիրով ընդունվել է:

Ա.Բաղդասարյանը հանդիպել է նաև Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդական Ժան-Դավիթ Լևիտի հետ: Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերություններին և հարավկովկասյան տարածաշրջանին առնչվող հարցեր: Կարևորվել է հայ-ֆրանսիական համագործակցության խորացումը բոլոր ուղղություններով: Անդրադարձ է եղել Հայաստանի` եվրոպական ինտեգրացման խնդիրներին:
Просмотров: 606 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ