Блог
Главная »
2010 » Февраль » 26 » Իսրայելի պաշտպանության նախարարը և Իրանը
17:44 Իսրայելի պաշտպանության նախարարը և Իրանը |
Այցով ԱՄՆ-ում գտնվող Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հանդես Է եկել Իրանի դեմ «ամենախիստ պատժամիջոցները» սահմանելու օգտին: Նա այս դիրքորոշումը շարադրել Է Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսի հետ հինգշաբթի կայացած հանդիպմանը: «Իրանը հիմնախնդիր Է ոչ միայն Իսրայելի, այլև ամբողջ աշխարհի համար: Ներկա փուլում կարևոր Է Իրանի դեմ կիրառել խիստ, կաթվածահար անող պատժամիջոցներ, որպեսզի կանխվի նրա առաջխաղացումը դեպի միջուկային զենքի ստեղծում»,- ասել Է Բարաքը:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կոչ Էր արել «արդյունավետ պատժամիջոցներ» կիրառել Իրանի նկատմամբ, քանի դեռ այդ երկիրը միջուկային զենք չի ստեղծել: Նա անլուրջ Էր համարել իրանական կողմի արած այն հայտարարությունները, թե Թեհրանն ուրան Է հարստացնում բժշկական իզոտոպներ ստանալու համար: «Դա անհեթեթություն Է: Ոչ ոք բալիստիկ հրթիռներ չի ստեղծում իզոտոպներ արտադրելու համար: Դրանից ատոմային ռումբի հոտ Է փչում: Դա միջուկային զենքի ստեղծման ծրագիր Էր»,-ասել Է Նաթանյահուն:
Նա նշել Էր նաև, որ «միջուկային Իրանը» միայն Իսրայելի խնդիրը չԷ, այլ ամբողջ աշխարհի հիմնախնդիրը: «Դա կհանգեցնի այն բանին, որ միջուկային հովանոց ձեռք կբերեն նաև Իրանի հովանու տակ առնված ահաբեկիչները: Քանի դեռ ուշ չԷ, մենք պետք Է արդյունավետ պատժամիջոցներ կիրառենք Իրանի նկատմամբ: Պետք Է դադարեցնել այնտեղ վերամշակված նավթի, այսինքն՝ բենզինի մատակարարումները և այնտեղից Էներգակիրներ արտահանումը: ՉԷ որ Իրանի բյուջեի 80 տոկոսը հենց այդ արտահանումից ստացված եկամուտներն են»,-ասել Էր Նաթանյահուն»: Այ, դրանք, իրոք, ազդու պատժամիջոցներ կլինեն»,-հավելել Էր նա:
|
Просмотров: 634 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |