«Թող թշնամիների չկարծեն, որ եթե իրենց «Ապաչի» ուղղաթիռները հաջողությամբ կիրառվել են Իրաքում և Աֆղանստանում, ապա Իրան ներխուժման դեպքում նույնպիսի զորություն կունենան: Իրանը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ, որպեսզի հակահարված տա նրանց»,- ասել Է Արաբեյգին:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, Իրանի իշխանությունները իսլամական հեղափոխության 31-րդ տարեդարձի տոնակատարության օրերին կցուցադրեն օդատիեզերական արդյունաբերության բնագավառի հինգ նախագիծ: Մասնավորապես, այսօր կներկայացվեն «Տոլու», «Մեսթահ-2» արբանյակները, ուսանողական հետազոտությունների համար նախատեսված «Մեհդի» արբանյակը և «Սիմորգ» կրող հրթիռի շարժիչը: Տիեզերական բոլոր նախագծերը մսշակվել ու իրականացվել են իրանցի գիտնականների ուժերով:
Այս օրերին կբացվի նաև արբանյակներից ստացված տեղեկատվության ուսումնասիրման գիտական կենտրոնը՝ թռիչքների կառավարման կենտրոնը: Բացման արարողությանը կմասնակցեն Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը և երկրի զինվորական ղեկավարությունը: Ավանդույթի համաձայն՝ Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձին նվիրված հանդիսությունները տեղի են ունենու տասն օրվա ընթացքում՝ փետրվարի 1-ից մինչեւ 11-ը:
Հակահրթիռային պաշտպանության բնագավառում ամերիկյան ծրագրերի վերաբերյալ տեղեկագրում, որը երկուշաբթի տարածվել Է Վաշինգտոնում, ասված Է, թե Իրանը մշակել Է բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են թիրախներ խոցել Մերձավոր արևելքում և Արևելյան Եվրոպայում, ինչը սպառնալիք Է տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի ու նրա դաշնակիցների համար: «Իրանը լուրջ տարածաշրջանային սպառնալիք Է ներկայացնում: Նա մշակում և զինվում Է բալիստիկ հրթիռներով, որոնք կարող են հարվածներ հասցնել Մերձավոր արևելքում և Արևելյան Եվրոպայում տեղաբաշխված զորքերին և ԱՄՆ-ի դաշնակիցներին ու գործընկերներին»,- նշվում Է փաստաթղթում: Արմենպրես