Блог
Главная »
2010 » Февраль » 18 » Իրանը մերժել Է քաղբանտարկյալներին ազատելու և մահապատժի կիրառումը դադարեցնելու կոչերը
17:33 Իրանը մերժել Է քաղբանտարկյալներին ազատելու և մահապատժի կիրառումը դադարեցնելու կոչերը |
Իրանը մերժել Է բոլոր քաղբանտարկյալներին ազատելու և անցյալ տարվա հունիսին երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր ուժերի բողոքի ցույցերը դաժանորեն ճնշելու գործողությունների միջազգային հետաքննություն անցկացնելու միջազգային հանրակցության կոչերը: Այդ մասին ասված Է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի աշխատանքային խմբի Ժնևում կայացած նիստի ամփոփիչ փաստաթղթում:
Իսլամական Հանրապետության ղեկավարությունը նաև հրաժարվել Է կասեցնել մահապատժի կիրառումը և հայտարարել Է, որ, երկրում գոյություն ունեցող օրենքներին համապատասխան, կալանվածների նկատմամբ կիրառվող կտտանքները չի որակի որպես հանցագործություն: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի աշխատանքային խմբի անդամներն իրենց նիստում քննարկել են Իրանում մարդու իրավունքների հարգման հետ կապված իրադրությունը:
|
Просмотров: 641 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |