Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Февраль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 3
Հյուրեր: 3
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Февраль » 11 » Իրանը չի պատրաստվում ի հաճույս Արեւմուտքի հրաժարվել Ռուսաստանի հետ համագործակցությունից
15:09
Իրանը չի պատրաստվում ի հաճույս Արեւմուտքի հրաժարվել Ռուսաստանի հետ համագործակցությունից
Իրանը երբեք Ռուսաստանին չի օգտագործել իր նպատակներին հասնելու համար և չի պատրաստվում Արեւմուտքին հաճոյանալու համար հրաժարվել նրա հետ համագործակցությունից: Այս կարծիքը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտնել Է VIP-Premier ռուսաստանյան ամսագրին տված հարցազրույցում, որը կտպագրվի մոտ ժամանակներս:

«Մենք Ռուսաստանի հետ հարեւաններ ենք և պետք Է համագործակցենք, այլ ոչ թե դիմակայենք միմյանց,-նշել Է նա,-Մենք ունենք ընդհանուր շահեր և բախվում ենք ընդհանուր մարտահրավերների»: «Բայց համագործակցությունը, մասնավորապես, նավթի բնագավառում, դանդաղ Է առաջ ընթանում: Արևմտյան ընկերությունները մեծ կապիտալ ներդրումներ են արել մեր նավթի ճյուղում, իսկ ռուսաստանյան ընկերություններն այնտեղ չկան, թեև մենք հայտարարում Էինք ակտիվորեն համագործակցելու մեր պատրաստակամության մասին»,-նշել Է Ահմադինեժադը:

Անդրադառնալով գազի փոխադրմանն ու վերամշակմանը՝ Իսլամական Հանրնապետության նախագահն ասել Է, որ Իրանը «ձգտում Է բաց ու կառուցողական համագործակցության»: «Իրանը նավթի ու գազի տարանցման լավագույն ճանապարհն Է: Մենք Թուրքմենստանի ու Ղազախստանի հետ պայմանագրեր ենք կնքել երկաթուղային ցանցերի շինարարության ու միավորման մասին: Այժմ Իրանում գազամուղը Կասպից ծովից ձգվում Է մինչև Օմանի ծոց»,-հիշեցրել Է Ահմադինեժադը:

Դրա հետ մեկտեղ գազի ոլորտում Իրանը եռակողմ ձևաչափով «համագործակցում Է Ռուսաստանի և Քատարի հետ»: «Մենք երբեք Ռուսաստանը որպես միջոց չենք դիտել մեր նպատակներին հասնելու համար: Մենք չենք պատրաստվում Արևմուտքին հաճոյանալու համար հրաժարվել Ռուսաստանի հետ փոխհարաբերույուններից: Այո, մենք ձգտում ենք զարգացնել հարաբերությունները մեր երկրների միջև և դրանք գնահատում ենք որպես ռազմավարական: Նույնպիսի մոտեցում ենք ակնկալում Ռուսաստանից»,-ընդգծել Է Իրանի նախագահը: Աղբյուրը` Արմենպրես
Просмотров: 658 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ