Блог
Главная »
2010 » Февраль » 18 » Իրանին հարվածելը ծանր փորձություն կլինի ԱՄՆ-ի համար
17:22 Իրանին հարվածելը ծանր փորձություն կլինի ԱՄՆ-ի համար |
Իրանին ռազմական հարվածը ԱՄՆ-ի համար կավարտվի պարզապես ձախողումով, դրա տակից նա դուրս չի գա: Այդ մասին փետրվարի 17-ին լրագրողներին հայտարարել Է ՌԴ-ի զինուժերի գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը: «ԱՄՆ-ի զինուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ ծովակալ Մայքլ Մալենը վերջերս հայտարարեց, որ ԱՄՆ-ը Իրանին հարվածներ հասցնելու պլան ունի, սակայն ԱՄՆ-ը պարզորոշ հասկանում Է, որ այժմ, երբ նա երկու ռազմական գործողություն Է անցկացնում Իրաքում և Աֆղանստանում, Իրանի դեմ երրորդ ռազմարշավը նրա համար պարզապես ձախողում կլինի, և նա դրա տակից դուրս չի գա»,-ասել Է Նիկոլայ Մակարովը: «Սակայն իրաքյան ու աֆղանական պատերազմների ավարտվելու համեմատ ԱՄՆ-ի համար ռազմական տարբերակը դարձյալ կարող Է առաջին պլան դուրս գալ»,-ասել Է նա:
|
Просмотров: 629 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |