Блог
Главная »
2010 » Февраль » 24 » Իրանի նավթարդյունաբերությանն անհրաժեշտ ներդրումների մասին
12:24 Իրանի նավթարդյունաբերությանն անհրաժեշտ ներդրումների մասին |
Իրանին անհրաժեշտ է տարեկան 24-30 մլրդ դոլար ներդնել իր նավթի արդյունաբերության մեջ առաջիկա քսան տարում առաջադրված նպատակներն իրագործելու համար: Այդ մասին, ինչպես հաղորդում է իրանական Press TV հեռուստատեսության պաշտոնական կայքը, ասել է Իրանի նավթի ազգային ընկերության ղեկավար Սեյֆոլլա Ջաշնսազը: «Իրանը առաջնային ուշադրություն է դարձնում իր հարևանների հետ համատեղ նավթի ու գազի հանքավայրերի, «Հարավային Պարս» գազի հանքավայրի շահագործմանը, որը գտնվում է Իրանի և Քատարի տարածքում»,- լրագրողների ասել է Ջաշնսազը: Նա հավելել է, որ Իրանը հարևան երկրների հետ համատեղ, ներառյալ Օմանը, Արաբական Միացյալ Ամիրայությունները և Սաուդյան Արաբիան, շահագործում է նավթի 12 հանքավայր:
|
Просмотров: 625 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |