Блог
 Главная » 
2010 » Февраль » 26 » Իլհամ Ալիևը բետոնապատվում է
| 17:05  Իլհամ Ալիևը բետոնապատվում է | 
| Google Earth ծրագրից օգտվողները որոնման տողում գրելով «Hazi Aslanov»` կարող են տեսնել Բաքվում կառուցվող Ադրբեջանի սահմանային զորքերի ակադեմիայի նոր շենքի նախագիծը, որի նկարը տիեզերքից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անվան և ազգանվան սկզբնատառերն են` ադրբեջաներենով:  Տեղեկացնելով այդ մասին` «Ազադլըգ»-ն ընդգծել է, որ Ադրբեջանի ներկայիս վարչակարգի ղեկավարի` նման միջոցով սեփական անունը հավերժացնելու ձեռնարկումը բոլորովին էլ զարմանալի չէ: «Պատմությունը լի է փարավոնների, թագավորների, կուսակալների, շահերի` սեփական անունները հավերժացնելու բազմաթիվ օրինակներով: Հենց մեր օրերում էլ դիկտատուրան իշխող երկրներում ղեկավար անձի հավերժացումը հիմնական գործերից մեկն է համարվում: Սակայն, Ադրբեջանում մեր տեսած օրինակը դիկտատորական ռեժիմների` այս գործն անելիս այլևս մոդեռն տեխնոլոգիաներից օգտվելու ապացույցն է», -հայտնել է «Ազադլըգ»-ը:
 
 | 
| Просмотров: 624 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |