Блог
Главная »
2010 » Февраль » 5 » Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը ԱՄՆ Կոնգրեսում
14:16 Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը ԱՄՆ Կոնգրեսում |
ԱՄՆ Կոնգրեսը պատրաստվում է քննարկել Հայոց Ցեղասպանությունը դատարպարտող բանաձևը։ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան Արտաքին Հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը որոշել է մարտի 4-ին քվեարկության դնել Հայերի Ցեղասպանությունը դատապարտող 252-րդ բանաձևը:
Այդ մասին տեղեկանում ենք Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի պաշտոնական կայքէջից։
Ըստ աղբյուրի, այդ հարցով երեկ ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Քեն Հաչիկյանը հանդիպել և խորհրդակցություններ է անցկացրել Հայերի Ցեղասպանության ճանաչման գործընթացին սատարող մի շարք կոնգրեսականի, այդ թվում Հայերի Ցեղասպանության բանաձևի համահեղինակներ Ադամ Շիֆի, Ֆրանկ Փալոնի, Բրեդ Շերմանի հետ:
Քեն Հաչիկյանը նշել է, որ այս կերպ նրանք նշանակալի քայլ են կատարում` Թուրքիային հասկացնելով, որ «Միացյալ Նահանգները մասնակից չի լինի Հայոց Ցեղասպանության իրողությունը հերքելու նրանց բարոյազուրկ քաղաքականությանը»:
«Մենք առաջիկայում նաև անելու ենք հնարավոր` աշխատելով երկու կուսակցությունների ներկայացուցիչների հետ, բանաձևը հաջողությամբ հասցնելու ոչ միայն Արտաքին Հարաբերույթունների հանձնախումբ, այլև մինչև Ներկայացուցիչների տան լիագումար նիստ»,- ասել է Քեն Հաչիկյանը:
Աղբյուրը` Պանորամա ամ
|
Просмотров: 616 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |