Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Февраль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Февраль » 25 » Հայաստանում տեղեկատվական անվտանգության մասին
16:28
Հայաստանում տեղեկատվական անվտանգության մասին
Հայաստանում տեղեկատվական անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ անհրաժեշտ են այնպիսի բարեփոխումներ, որոնք հնարավորություն կտան թե օրենսդրական, թե ինստիտուցիոնալ առումով ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան համակարգ: Նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր Հայաստանի տեղեկատվական անվտանգության հայեցակարգի դրույթներով նախատեսված ծրագրերի իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում: Ըստ նրա` տեղեկատվական անվտանգությանն առնչվող բոլոր հարցերը օժտված են կարևոր ռազմավարական նշանակությամբ:

«Տեղեկատվական անվտանգության ոլորտում մենք ակտիվորեն համագործակցում ենք ՀԱՊԿ շրջանակում, որտեղ արդեն պարբերաբար անցկացվում են միջոցառումներ, որոնց մասնակցում են ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները: 2009թ-ին հազարից ավելի հարձակումներ են եղել ՀԱՊԿ տարածքի պետությունների կայքերի վրա, որի արդյունքում հասցվել է լուրջ վնաս»,-ասաց Ա. Բաղդասարյանը: Նրա խոսքով, տեղեկատվական անվտանգության ոլորտում Հայաստանը համագործակցում է միջազգային կառույցների հետ, դրա համար չափազանց կարևոր է երկրում ձևավորել այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա տեղեկատվական անվտանգության խնդիրները պատշաճ մակարդակի վրա պահել և միջազգային համագործակցության համատեքստում ունենալ լավ արդյունքներ:

Միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից իրականացված հետազոտությունների համաձայն` Հայաստանում ինտերնետ տարածվածության չափանիշը 6.5 տոկոս է, ինչը հարևան պետությունների համեմատ քիչ է:

ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Վալտեր Մարությանը նշեց, որ Հայաստանում ինտերնետի որակի խնդիր կա: ՀՀ-ն ինտերնետ կապուղի ունի Թուրքիայի, Վրաստանի հետ: Թուրքական ինտերնետի արագությունը բավական ցածր է և անորակ, իսկ հանրապետությունում 70-80 տոկոսով ստացվում է թուրքական ինտերնետ: «Այն բավական էժան է և, ցավոք սրտի, մեր պրովայդերները, կարծես թե, միայն էժան ինտերնետի կարիք ունեն»,-ասաց Վ. Մարությանը: Նա Հայաստանի համար կարևոր համարեց «Կաուկազուս»-ի Սև ծովի տակով անցնող Փոթի-Վառնա ուղղությամբ մալուխը:

Ա. Բաղդասարյանը նշեց, որ այս ոլորտում բավականին լուրջ աշխատանքներ պետք է կատարվեն, հստակեցվեն օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին ուղղված քայլերը, որոնց նպատակն է տեղեկատվական անվտանգության համակարգը հուսալի ու պաշտպանված դարձնելը:
Просмотров: 665 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ