Блог
Главная »
2010 » Февраль » 25 » ՀԱՊԿ-ն և ՆԱՏՕ-ն կգործակցեն թմրաթրաֆիկի դեմ մղվող պայքարում
16:27 ՀԱՊԿ-ն և ՆԱՏՕ-ն կգործակցեն թմրաթրաֆիկի դեմ մղվող պայքարում |
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հուսով Է, որ ՀԱՊԿ-ն և ՆԱՏՕ-ն վաղ թե ուշ կգործակցեն Աֆղանստանից թմրաթրաֆիկի դեմ մղվող պայքարում: Նա նշել Է, որ ներկայում դաշինքը չի արձագանքում գործընկերության վերաբերյալ ՀԱՊԿ-ի կողմից արվող առաջարկներին: Առայժմ ՆԱՏՕ-ում որոշակի ոչինչ չեն ասում: «Ես չեմ կարծում, որ սա փակուղի Է: Ըստ իս՝ սա իրադրությունն ըմբռնելու գործընթաց Է:
Հասունանում Է համագործակցության, Աֆղանստանի հարցերը համատեղ լուծելու անհրաժեշտության ըմբռնումը, և կարծում եմ, որ մենք ի վերջո կհամագործակցենք»,- ասել Է Բորդյուժան «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում: Նրա կարծիքով՝ ՆԱՏՕ-ում փոխհամաձայնություն չկա ՀԱՊԿ-ի հետ գործակցելու հարցում: «Փոխհամաձայնություն չկա միայն մեկ պարզ պատճառով: Առանձին պետություններ այնքան Էլ շահագրգռված չեն հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացներին աջակցելու գործում: ՀԱՊԿ-ն ԱՊՀ-ի շրջանակներում ինտեգրացման միջուկն Է անվտանգության ոլորտում: Դա ՆԱՏՕ-ի ոչ բոլոր անդամներին Է ձեռնտու»,- հավելել Է Նիկոլայ Բորդյուժան:
|
Просмотров: 695 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |