Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Февраль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Февраль » 10 » Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի բաց նամակը Ա. Դավութօղլուին
14:53
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի բաց նամակը Ա. Դավութօղլուին

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը բաց նամակ է հղել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է ԵՀՄ Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը, նամակում, մասնավորապես, ասվում է.

«Մեծարգո պարոն նախարար: Հունվար ամսին Լոնդոնում Ձեր ունեցած ելույթների վերջում պատասխանելով մեր` Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) ներկայացուցչի հարցերին, Դուք երկու անգամ հայտարարել եք, որ Թուրքիան չի պատրաստվում վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները` քանի հայերը չեն հրաժարվում 1915 թվականի Հայոց ցեղասպանության հաստատման պահանջից և չեն պատրաստվում վերադարձնել Ադրբեջանին ղարաբաղյան պատերազմի ժամանակ արյունով ազատագրված տարածքները: Այսինքն, այն փաստը, որի վրա սևեռել էին ուշադրությունը Եվրոպայի և ողջ աշխարհի հայկական կազմակերպությունները, այն է, որ չնայած Հայաստանը հարգելով պայմանավորվածությունները չի ընդգրկել արձանագրություններում ոչ մի նախապայման, իսկ Թուրքիան` խախտելով պայմանավորվածությունը, փորձելու է ստեղծել նախապայմաններ և ցեղասպանության և երրորդ երկրի ու Հայաստանի միջև առկա խնդիրների շուրջ, այսօր ակնհայտ ճիշտ դուրս եկավ: Այսինքն` Թուրքիան չի պատրաստվում ապաշրջափակելու հայկական սահմանը և չի պատրաստվում, որպես նորմալ հարևան ու եվրոպական արժեհամակարգին հարող երկիր, ստեղծելու բարիդրացիական հարաբերություններ իր կարևոր հարևանի հետ ` լուծելով հարյուրամյա տարիների ընթացքում ստեղծված պրոբլեմները: Ընդ որում, Թուրքիան այսօր փորձում է հանդես գալ որպես ժողովրդավարության ուղի բռնած երկիր, որը մեծ ամբիցիաներ ունի իր տարածաշրջանում կարևորագույն դերակատարություններ իր վրա վերցնելու հարցում»:

Նամակում նաև ասվում է, որ մոտակա շաբաթների ընթացքում, եթե Թուրքիան չվավերացնի հայ-թուրքակական արձանագրությունները, ապա համաշխարհային հասարակությունը կտա իր օբյեկտիվ գնահատականը այդ փաստին, և Եվրոպայի հայկական կազմակերպություններն առավել մեծ ուժով կշարունակեն իրենց պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում` ընդգրկելով նորանոր երկրների և ընդլայնելով Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների աշխարհագրությունը: Ավելին, ԵՀՄՖ-ն կվերանայի իր որոշումը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում և կտրուկ հանդես կգա այդ անդամակցությանը դեմ: «Հաշվի առեք, չնայած մենք քաջ գիտակցում ենք, որ սահմանի ապաշրջափակումը շատ ավելի ձեռնտու է Թուրքիային քան Հայաստանին, այնուամենայնիվ ողջունում ենք երկու հարևան երկրների նախագահների կատարած քայլերն այդ հարցում և դիմում ենք Ձեզ առաջարկությամբ` չխանգարելու, այլ խթանելու սկսված զարգացումները: Հույսով և հավատով սպասում ենք Թուրքիայի վարչապետի և ԱԳ նախարարի դրական քայլերին և տրված խոստումների կատարմանը»,- ասված է ԵՀՄ Ֆորումի մեզ տրամադրած նամակում:
Просмотров: 619 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ