Блог
Главная »
2010 » Февраль » 11 » Երկրաշարժեր մեր տարածաշրջանում
14:45 Երկրաշարժեր մեր տարածաշրջանում |
Փետրվարի 4-ից մինչեւ 10-ը Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմիկ կայանները Հայաստանի տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցել են մեկ երկրաշարժ: Այն տեղի է ունեցել փետրվարի 9-ին Աշոցք գյուղից 9 կմ դեպի հյուսիս-արեւելք:
Տարածաշրջանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ տեղի է ունեցել ութ երկրաշարժ: Փետրվարի 4-ին 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում` Չալդրան քաղաքից 24 կմ դեպի արևմուտք: Նույն օրն Ադրբեջանում` Մինգիչաուր քաղաքից 5 կմ, իսկ Իրանում` Խոյ քաղաքից 32 կմ, դեպի հյուսիս-արևմուտք տեղի են ունեցել են 3 բալ ուժգնությամբ թույլ երկրաշարժեր: Փետրվարի 4-ին և 10-ին Վրաստանի Քվարելի քաղաքից համապատասխանաբար 7 կմ եւ 20 կմ դեպի հարավ-արևելք գրանցվել է 3-4 եւ 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ, փետրվարի 8-ին Ադրբեջանում, Գյանջա քաղաքից 19 կմ դեպի հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 3 բալանոց երկու սեյսմիկ ցնցում: Փետրվարի 10-ին Իրանի տարածքում, Ահար քաղաքից 30 կմ դեպի հյուսիս-արևմուտք, գրանցվել է 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ:
Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է երեք ուժեղ երկրաշարժ, որոնք տեղի են ունեցել խաղաղօվկիանոսյան օղակաձև հրե գոտում: Փետրվարի 5-ին 6.2 մագնիտուդով ուժեղ սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի հարավում: Հաջորդ օրը Ռուսաստանի Կուրիլյան կղզիների Կուրիլսկ քաղաքից 415 կմ դեպի հյուսիս-արևելք գրանցվել է 6.0 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ: Փետրվարի 8-ին ճապոնական Ռյուկյու կղզեխմբի հարավ-արևելյան շրջանում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որն ունեցել է 6.3 մագնիտուդ: Երկրաշարժի հետևանքով ցունամի չի առաջացել, ստորգետնյա ցնցումները զգացվել են Իսիգակի և հարակից կղզիներում:
|
Просмотров: 705 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |