Блог
Главная »
2010 » Февраль » 16 » ԵԱՀԿ-ն հայ-ադրբեջանական շփման գծի դիպուկահարների մասին
14:52 ԵԱՀԿ-ն հայ-ադրբեջանական շփման գծի դիպուկահարների մասին |
ԵԱՀԿ-ն կողմ է հայ-ադրբեջանական շփման գծից դիպուկահարներին հետ քաշելու վերաբերյալ առաջարկություններին և կոչերին: Այսօր Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Երևանում կայացած համատեղ ասուլիսում Ղազախստանի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևը նշեց, որ իրենք պաշտպանում են յուրաքանչյուր քայլ, որն ուղղված է լինելու խաղաղության հաստատմանը: «Ղարաբաղյան հակամարտության լուծման շուրջ ձեռք բերված արդյունքների հիման վրա ԵԱՀԿ-ն և Ղազախստանը շարունակելու են նպաստել հարցի խաղաղ կարգավորմանը` նոր իմպուլս հաղորդելով բանակցություններին: Ղարաբաղյան խնդրի լուծման բանալին գտնվում է հակամարտության կողմերի ձեռքերում»,-ասաց ԵԱՀԿ գործող նախագահը` հիշեցնելով նաև, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ ներգրավված է եղել նաև անձամբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
Լրագրողի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, ըստ որի` Բաքվի համար ընդունելի են նորացված «Մադրիդյան սկզբունքները», Է. Նալբանդյանը հիշեցրեց, որ ներկայումս բանակցությունների սեղանին դրված «Մադրիդյան սկզբունքներ»-ը, որոնք շրջանառության մեջ են 2007 թվականից, Ադրբեջանը շուրջ 1 տարի հրաժարվել է որպես բանակցային հիմք ընդունել: «Այս մասին ոչ մեկ անգամ են հայտարարել ադրբեջանցիները, ովքեր ընդհանրապես ժխտում էին նաև այս փաստաթղթի առկայությունը»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը: Պայմանավորվածության համաձայն համակարմտության կողմերը պետք է նոր առաջարկություններ ներկայացնեն ԵԱՀԿ Մինսկի համանախագահաներին` ինչն Հայաստանն արդեն արել է: «Ադրբեջանական կողմը ևս այդպիսի առաջարկություններ կներկայացնի և մենք կշարունակենք բանակցությունները»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:
Խոսելով հայ-ղազախական հարաբերությունների մասին` Է. Նալբանդյանը նշեց, որ երկու ժողովուրդներին միմյանց է կապում դարերի պատմությունը. Հայաստանը և Ղազախստանն համագործակցում են քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում: Է. Նալբանդյանի և Կ. Սաուդաբաևի միջև կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Է. Նալբանդյանը Ղազախստանի իր գործընկերոջն է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղվված բանակցությունների ընթացքը: Ղազախստանի արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց նաև Հայաստանին, որը պաշտպանել է Ղազախստանի թեկնածությունը ԵԱՀԿ նախագահությունն ստանձնելու համար: «Հայաստանը եւ Ղազախստանն ակտիվ համագործակցություն են ծավալել ոչ միայն երկկողմ շրջանակներում, այլ նաև միջազգային կազմակերպություններում, մասնավորապես` ԵԱՀԿ-ի շրջանակներում: Մենք շարունակելու ենք նոր ընթացք տալ մեր միջև հաստատված հարաբերություններին»,- եզրափակեց Ղազախստանի արտգործնախարարը:
|
Просмотров: 645 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |