Блог
Главная »
2010 » Февраль » 3 » Էրդողանը և թուրքական բանակը
12:02 Էրդողանը և թուրքական բանակը |
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը, արձագանքելով Բրյուսելի քննադատություններին, մտադրություն է հայտնել սահմանափակել թուրքական բանակի լիազորությունները: Ապագայում զինվորականները, առանց քաղաքացիական մարմինների թույլտվության, իրավունք չեն ունենա ուժ կիրառել:Այսպիսով,Էրդողանը երկրի զինված ուժերի իրավունքների սահմանափակման գործում հետագա քայլեր է իրականացնում:
Գերմանական «Շպիգել» պարբերականի հաղորդմամբ, հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ էրդողանը հայտարարել է, թե լուծարվում է 1997 թվականին ընդունված այն արձանագրությունը, որը թույլ էր տալիս բանակին ներքաղաքական ճգնաժամի դեպքում, առանց քաղաքացիական կառույցների թույլտվության, դիմել վճռորոշ միջոցների կիրառմանը:
Սույն արձանագրությունը Եվրոպական Միության կողմից բազմաթիվ անգամ քննադատվել է, քանի որ զինված ուժերին տալիս էին ներքաղաքական դեր, ինչը հակասում է եվրոպական նորմաներին: Վերջին ժամանակներս Թուրքիայի բանակի քաղաքական լիազորությունները սահմանափակվել են, սակայն, պաշտոնական Բրյուսելի կարծիքով, այս ուղղությամբ պետք է իրականացվեն հետագա քայլեր, քանի որ պետությունը ձգտում է դառնալ Եվրամիության անդամ:
Ըստ «Շպիգելի», Թուրքիայի զինված ուժերն իրենց զգում են «Թուրքիայի աշխարհիկ արժեքների պահապաններ» և կասկածանքով են վերաբերվում էրդողանի կրոնա-պահպանողական կառավարությանը:
|
Просмотров: 675 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |