Блог
Главная »
2010 » Февраль » 23 » Չինաստանը Իրանի շուրջ բանակցությունների մասին
13:53 Չինաստանը Իրանի շուրջ բանակցությունների մասին |
Այսօր Չինաստանը հանդես Է եկել իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրության կարգավորումը դիվանագիտական ջանքերով շարունակելու օգտին և կոչ Է արել՝ բանակցային գործընթացի բոլոր մասնակիցներին «ճկունություն ցուցաբերել»: Այդ մասին տեղեկատվություն Է տարածել «Ֆրանսպրես» գործակալությունը: «Շահագրգիռ կողմերը պետք Է ակտիվացնեն դիվանագիտական ջանքերը, պաշտպանեն ու զարգացնեն երկխոսությունն ու բանակցությունները»,-ասել Է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ցին Գանը: «Մենք հուսով ենք, որ բոլոր կողմերը կշարունակեն ճկունություն ցուցաբերել և կաշխատեն դիվանագիտական միջոցներով իրանական միջուկային հիմնախնդրի համապարփակ ու պատշաճ լուծում գտնել»,-ասել Է Չինաստանի ներկայացուցիչը:
|
Просмотров: 633 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |