Блог
Главная »
2010 » Февраль » 26 » Բրիտանական թերթի խորհուրդը Վրաստանին
17:55 Բրիտանական թերթի խորհուրդը Վրաստանին |
The Guardian բրիտանական թերթը գրում է, թե հարկ է, որ Վրաստանն ընդունի պատմության ընթացքը և հրաժարվի Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ վերաինտեգրման ռազմավարությունից: Հրատարակության կողմից հրապարակված վերլուծական հոդվածում նշվում է, որ Հարավային Օսիան և Աբխազիան Թբիլիսիի ղեկավարման ներքո վերադարձնելու վրացական իշխանությունների քաղաքականությունն անհաջող է:
Հոդվածի հեղինակ Ջորջ Հյուիտը նշում է, որ բռնազավթված տարածքների վերաբերյալ Վրաստանի կողմից հրապարակված պետական ռազմավարությունը կարող է ստանալ արտասահմանյան կողմնակիցների աջակցությունը, բայց այն բացարձակապես անօգուտ է Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքում:
«Այդ փաստաթղթի բոլոր հիանալի ու բարձրաշունչ խոսքերի հետևում անտեսվում է գլխավոր հիմնախնդիրը, այն, որ աբխազներն ու օսերը չեն ցանկանում «վերաինտեգրվել» Վրաստանի ունիտար պետության մեջ,- ընդգծվում է հոդվածում:- Անիմաստ է, օրինակ, Աբխազիայի կառավարությունը որակել որպես խամաճիկային ռեժիմ, երբ Սերգեյ Բաղապշն արդեն երկու անգամ նախագահ է դարձել ժողովրդավարական ընտրությունների արդյունքում»:
|
Просмотров: 708 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |