Блог
Главная »
2010 » Февраль » 23 » ԱԶԿ-ը փակելու դատական նոր գործընթացների մասին
13:50 ԱԶԿ-ը փակելու դատական նոր գործընթացների մասին |
Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովի նախագահ, կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) Ստամբուլի պատգամավոր Բուրհան Քուզուն հայտարարել է, որ «ներկայում, իրավական պետության հետ կապված խնդիրներ լինելու հիմնավորմամբ, ԱԶԿ-ը փակելու նոր դատավարության պատրաստություն է կատարվում»:
Թուրքական NTV հեռուստատեսության հետ զրույցում նշելով, որ աշխարհիկության հետ կապված կասկածանքների պատճառով ԱԶԿ-ը փակելու նախորդ դատական գործից հաջողությամբ են ազատվել` Բ.Քուզուն լրագրողներին ասել է, որ այժմ էլ ցանկանում են ԱԶԿ-ը փակել «իրավական պետության հետ կապված խնդիրներ լինելու» մեղադրանքով: «Մի նոր փակման դատական գործ սկսելու հող է նախապատրաստվում, ընդդիմությունն էլ բորբոքում է այն», -դժգոհել է Բ.Քուզուն:
|
Просмотров: 643 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |