Ռուսաստանի պատվիրակությունը՝ ՌԴ-ի փոխվարչապետ Իգոր Սեչինի գլխավորությամբ, որն այսօր երկու օրով ժամանում Է Ստամբուլ, Թուրքիայի իշխանությունների հետ կքննարկի այդ երկրում առաջին ատոմակայանի կառուցման, Էներգետիկական նախագծերի իրագործման և առևտրա-տնտեսական ոլորտում համագործացության հարցերը: Այդ մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հաղորդել են Ռուսաստանի դիվանագիտական աղբյուրներ:
ՌԴ-ի պատվիրակության կազմում են նաև Էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն, մի շարք նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներ, «Ռոսնեֆտ» բաց բաժնետիրական (ԲԲԸ) ընկերության նախագահ Սերգեյ Բոգդանչիկովը, «Տրանսնեֆտ» ԲԲԸ նախագահ Նիկոլայ Տոկարևը, «ԱտոմստրոյԷքսպորտ» փակ բաժնետիրական ընկերության նախագահ Դան Բելենկին: Բանակցություններում թուրքական կողմից պատվիրակությունը կգլխավորի Թուրքիայի Էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը:
Իր հերթին, «Խաբեր Թյուրք» թերթն այօր գրել Է, որ Ստամբուլում կայանալիք բանակցություններում կքննարկվեն Սամսուն – Ջեյհան նավթամուղի, «Երկնագույն հոսք-2», «Հարավային հոսք» գազատարերի, ատոմակայանի կառուցման, այն ներդրումների հարցերը, որոնց ծավալը կգերազանցի 30 միլիարդ դոլարը: «Ռուս-թուրքական հարաբերություններն ապրում են պատմության մեջ ամենաբեղմնավոր շրջանը»,- նշել Է լրագիրը: Թուրքիան զբաղեցնում Է հինգերորդ տեղը Ռուսաստանի արտաքին առևտրական գործընկերների շրջանում, իսկ Ռուսաստանն՝ առաջին տեղը Թուրքիայի արտաքին առևտրական շրջանառությունում: 2008 թվականին ռուս-թուրքական ապրանքաշրջանառությունն, ըստ Ռուսաստանի տվյալների, հասել Է 33,8 միլիարդ դոլար ռեկորդային գումարի, իսկ Թուրքիայի վիճակագրության տվյալներով՝ 38 միլիարդ դոլարի:
Չնայած անցյալ տարի համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով ապրանքաշրջանառության ցուցանիշների նվազմանը, երկրները միանգամայն իրագործելի են համարում տնտեսական փոխգործակցության բարձր տեմպերը պահպանելու և առաջիկա հինգ տարում ապրանքաշրջանառությունը մինչև 100 միլիարդ դոլար հասցնելու խնդիրը: Ըստ պաշտոնական տվյալների՝ Ռուսաստանում Թուրքիայի ներդրումները կազմում են 6 միլիարդ դոլար, իսկ Թուրքիայում Ռուսաստանի ներդրումները հասնում են 4 միլիարդ դոլարի: Ռուս-թուրքական առևտրա-տնտեսական կապերն առավել ինտենսիվորեն զարգանում են Էներգետիկայի ոլորտում:
Թուրքիան ռուսաստանյան ածխաջրածնային պաշարների՝ մատակարարումների ծավալներով երկրորդ ներմուծողն Է: Թուրքիայում ատոմակայանի կառուցումը քննարկվել Է այս տարվա հունվարին Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի՝ Ռուսաստան կատարած այցի ժամանակ: Բանակցությունների արդյունքներով՝ Թուրքիայի կառավարության ղեկավարը, մասնավորապես, հաղորդել Է, որ Թուրքիան ավարտում Է Միջերկրական ծովի ափին Մերսինի նահանգում ատոմակայանի կառուցման համաձայնագրի կնքման նախապատրաստումը: Այն ժամանակ Էլ ստորագրվել Է ատոմակայանի կառուցման մասին ռուս-թուրքական հայտարարությունը: