Блог
Главная »
2010 » Февраль » 24 » ԱՄՆ-ը «ստահոդ» է համարել Ռիգիի վերաբերյալ իրանական կողմի հայտարարությունը
12:22 ԱՄՆ-ը «ստահոդ» է համարել Ռիգիի վերաբերյալ իրանական կողմի հայտարարությունը |
ԱՄՆ-ը «ստահոդ» է համարել իրանական կողմի արած այն հայտարարությունը, թե սուննիական «Ջունդուլլա» («Ալլահի զինվորներ») ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբդոլմալեք Ռիգին իր ձերբակալությունից մեկ օր առաջ այցելել է ամերիկյան ռազմակայան և ունեցել է ամերիկացիների կողմից տրված աֆղանական անձնագիր: Այդ մասին երեքշաբթի հաղորդել է Ֆրանս Պրես գործակալությունը` վկայակոչելով ԱՄՆ-ի կառավարության անունը չնշված մի աղբյուր: «Այդ մեղադրանքները բացարձակ սուտ են»,- նշել է աղբյուրը:
Նախօրյակին Իսլամական Հանրապետության տեղեկատվության նախարար (իրանական հատուկ ծառայությունների ղեկավար) Հեյդար Մոսլեհին իրանական անգլալեզու Press TV հեռուստաալիքին հայտնել Էր, որ Իրանի անվտանգության ծառայության ուժերի կողմից ձերբակալված տարածաշրջանում հայտնի ծայրահեղական Աբդոլմալեք Ռիգին հանդիպումներ Է ունեցել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայացուցիչների հետ: Նրա խոսքով՝ նման հանդիպում Է տեղի ունեցել 2008 թվականի ապրիլին: Իրանական հատուկ ծառայությունները նաև պնդում են, որ բազմաթիվ արյունալի հանցագործությունների համար փնտրվող Ռիգին վերջին ժամանակներս ազատորեն ճամփորդում Էր, մասնավորապես, Արևմտյան Եվրոպայի երկրներում:
Ընդսմին նա ունեցել Է Աֆղանստանի անձնագիր, որն ստացել Է ԱՄՆ-ի օժանդակությամբ, իսկ ձերբակալվելուց 24 ժամ առաջ գտնվելիս Է եղել ամերիկյան ռազմակայաններից մեկում, հայտնել Է Մոսլեհին: Իրանի իշխանությունները «Ջունդուլլա»-ին մեղադրում են զանգվածային սպանությունների, զինված կողոպուտների, առևանգումների, պայթեցումների ու դիվերսիաների մեջ: Վերջին խոշոր ահաբեկությունը, որի պատասխանատվությունն ստանձնել Է «Ջունդուլլա»-ն, պայթեցումն Էր Իրանի հարավ-արևելքում, որը 50 մարդու կյանք խլեց:
|
Просмотров: 609 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |