Блог
Главная »
2010 » Февраль » 17 » ԱՄՆ դեսպանը հայ-թուրքական արձանագրությունների մասին
16:42 ԱՄՆ դեսպանը հայ-թուրքական արձանագրությունների մասին |
Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրին Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանի և հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եթե Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները չվավերացվեն, ապա Հայոց ցեղասպանության բանաձևը հնարավոր է ընդունվի ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մարտի 4-ի նիստում:
Ըստ թուրքական «Միլիեթի», Ջեֆրին թուրք խորհրդարանականներին զգուշացրել է, որ եթե Հայոց ցեղասպանության օրինագիծն ընդունվի հանձնաժողովում, ապա այն ծանր հետևանքներ կունենա Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում: «ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ դեկտեմբերի 7-ին վարչապետ Թայիփ Էրդողանին բացատրածի նման, դրանից դուրս գալու ճանապարհը Հայաստանի հետ լավ հարաբերություններ ստեղծելն է: Միակ ելքը Հայաստանի հետ համաձայնեցված արձանագրությունների վավերացումն է», -ասել է Ջ.Ջեֆրին:
Թերթը գրել է, որ ԱՄՆ դեսպանին խստորեն հակազդել են հանձնաժողովի ընդդիմադիր անդամները: «Ազգայնական շարժում կուսակցության» անդամ Դենիզ Բոյուքբաշը կառավարությունից պահանջել է հետ վերցնել արձանագրությունները, հակառակ դեպքում՝ կոլեկտիվ կերպով մերժել դրանք: Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Շյուքրու Էլեքդաղն էլ հայտարարել է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի հայտնի որոշումից հետո արձանագրությունները չեն կարող ընդունվել հանձնաժողովում:
|
Просмотров: 779 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |