Блог
Главная »
2010 » Февраль » 25 » Ալիևի վարչախմբի Վաշինգտոնին շանտաժի ենթարկելու ջանքերը
16:13 Ալիևի վարչախմբի Վաշինգտոնին շանտաժի ենթարկելու ջանքերը |
Ադրբեջանի իշխանության` Նախիջևանի Բենանյար գյուղում Աշուրայի տոնակատարությունը ոստիկանության կողմից ճնշելու իրադարձությունների և Բաքվում հավատացյալների խաղաղ ցույցը դաժանորեն ճնշելու շուրջ ստեղծած շոուն տապալվել է: Այդ մասին հայտնել է «Ազադլիգ»-ը` նշելով, որ Ադրբեջանի իշխանությունն աշխատում էր այդ երկու դեպքերն էլ ներկայացնել իբրև Արևմուտքի պահանջներից բխող հակազդեցություն: Դաժանություններն իրավացի համարելու համար իշխանության գաղափարախոսները ցանկացել են այնպիսի կարծիք ձևավորել, որ Ադրբեջանում ամեն պահի կարող է «կանաչ հեղափոխություն» տեղի ունենալ: Դե իշխանությունն էլ առնում է դրա դեմը, և բնական է, որ այդ հարցում գործում է Արևմուտքի շահերին համապատասխան, հայտնել է թերթը:
Ամերիկայի կրոնական ազատությունների միջազգային հանձնաժողովը (USCIRF), սակայն, մերկացրել է Ադրբեջանի իշխանությանը: Հանձնաժողովի գլխավոր վերլուծաբան Կատերին Կոզմանն անհանգստություն է հայտնել ադրբեջանական իշխանության՝ կրոնական ազատությունների նկատմամբ հարգանքի հետ կապված միջազգային պարտավորությունների խախտման առթիվ: Նա ասել է, որ հատկապես, Բենանյար գյուղում Աշուրայի տոնակատարությունը ճնշելու հետ կապված տեղի ունեցած դաժան դեպքերը և փետրվարի 13-ին Բաքվում հավատացյալների խաղաղ ցույցը ոստիկանության կողմից դաժանորեն ցրելը խիստ անհանգստացնող փաստեր են: Կոզմանը հավելել է, որ հատկապես վերջինը, չնայած այն թույլատրված ակցիա չէր, Մուհամեդ մարգարեի հիշատակին ուղղված խաղաղ երթ էր, որի դեմն առնելու համար ադրբեջանական ոստիկանությունը ոչ համապատասխան միջոց է ձեռնարկել:
Վերլուծաբանի կարծիքով, ոչ համապապատասխան ուժի կիրառումը կարող է բացասական արդյունքների բերել և այլ գործողությունների մղել հավատացյալներին: Հանձնաժողովի հայտարարության մեջ էլ ընդգծվել է, որ Ադրբեջանի իշխանությունը չի կատարում ԵԱՀԿ-ի առաջ ստանձնած պարտավորություններն ու այդ կազմակերպության պահանջները: Հանձնաժողովը նաև կոչ է արել Ադրբեջանի իշխանությանը թույլ տալ ԵԱՀԿ-ի մասնակցությամբ միջազգային մակարդակով հետազոտել Բենանյարի իրադարձությունները: USCIRF-ը անկախ, անշահախնդիր դաշնային կառույց է: Այդ կազմակերպության անդամները նշանակվում են ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու քաղաքական կուսակցությունների ղեկավարության կողմից:
Հանձնաժողովը նաև խորհուրդ-հանձնարարություններ է պատրաստում ԱՄՆ նախագահի և պետքարտուղարի համար: Բավական ազդեցիկ այս կազմակերպության՝ Բենանյարի իրադարձությունների և Բաքվում հավատացյալների ակցիան ցրելու հետ կապված նման հակազդեցությունն իրականում պետք է գնահատել որպես ԱՄՆ-ի դիրքորոշում: «Այսպիսով լավ կլիներ, որ Ադրբեջանի իշխանությունը վերջ դներ կրոնական պատճառներով Արևմուտքին ուղղված շանտաժի իր ջանքերը», -խորհուրդ է տվել ադրբեջանական թերթը:
|
Просмотров: 577 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |