Блог
Главная »
2010 » Февраль » 24 » Ահաբեկիչների պարագլխի հանդիպումները ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
12:05 Ահաբեկիչների պարագլխի հանդիպումները ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ |
Փետրվարի 23-ին Իրանի անվտանգության ծառայության ուժերի կողմից ձերբակալված տարածաշրջանում հայտնի ծայրահեղական Աբդոլմալեք Ռիգին, որը գլխավորում Էր «Ալ Ղաիդա»-ի հետ կապված «Ջունդալլա» սուննիական ահաբեկչական խմբավորումը, նախկինում հանդիպումներ Է ունեցել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայացուցիչների հետ: Այդ մասին իրանական անգլալեզու Press TV հեռուստաալիքին հայտնել Է Իսլամական Հանրապետության տեղեկատվության նախարար (իրանական հատուկ ծառայությունների ղեկավար) Հեյդար Մոսլեհին:
Նրա խոսքով՝ նման հանդիպում Է տեղի ունեցել 2008 թվականի ապրիլին: Իրանական հատուկ ծառայությունները նաև պնդում են, որ բազմաթիվ արյունալի հանցագործությունների համար փնտրվող Ռիգին վերջին ժամանակներս ազատորեն ճամփորդում Էր, մասնավորապես, Արևմտյան Եվրոպայի երկրներում: Ընդսմին նա ունեցել Է Աֆղանստանի անձնագիր, որն ստացել Է ԱՄՆ-ի օժանդակությամբ, իսկ ձերբակալվելուց 24 ժամ առաջ գտնվելիս Է եղել ամերիկյան ռազմակայաններից մեկում, հայտնել Է Մոսլեհին:
|
Просмотров: 627 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |