Блог
Главная »
2010 » Февраль » 26 » Ադրբեջանը ցանկանում է մասնակցել «Հարավային հոսքին»
17:42 Ադրբեջանը ցանկանում է մասնակցել «Հարավային հոսքին» |
Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ղեկավար Ռովնագ Աբդուլաևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է քննարկել իր մասնակցությունը ռուսաստանյան «Հարավային հոսք» գազային նախագծին:
Այսօր SOCAR-ի գլխավոր գրասենյակում կազմակերպված մամուլի ասուլիսում Ռ.Աբդուլաևը հայտարարել է, որ իր ղեկավարած ընկերությունը հեռանկարային է գտնում հարավային էներգետիկական միջանցքով եվրոպական երկրներ գազի փոխադրման ուղղությունը: «Ադրբեջանն ակտիվորեն համագործակցում է այդ ուղղության զարգացման մեջ շահագրգիռ երկրների և ընկերությունների, ինչպես նաև Եվրահանձնաժողովի հետ` նպատակ ունենալով տնտեսական արդյունավետության տեսակետից ընտրել ամենալավ երթուղին», -ասել է նա:
|
Просмотров: 660 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |