Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Февраль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 3
Հյուրեր: 3
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Февраль » 24 » Ադրբեջանում հայ բնակչության ջարդերի մասին ՄԱԿ-ում
13:29
Ադրբեջանում հայ բնակչության ջարդերի մասին ՄԱԿ-ում
Սումգայիթի և Բաքվի ողբերգական իրադարձությունների, հայազգի բնակչության դեմ իրագործած ջարդերի տարելիցի կապակցությամբ ՄԱԿ-ում, որպես այդ կազմակերպության պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է Գլխավոր քարտուղար Բան Կի Մունին ուղղված ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի նամակը: Նամակում, հղում կատարելով Ադրբեջանի կառավարության կողմից շարունակաբար տարածվող և միջազգային հանրության ապակողմնորոշմանն ուղղված էժանագին քարոզչությանն ու ստահոդ փաստերին, նշվում է. «Ադրբեջանը շարունակում է իրեն ներկայացնել այսպես կոչված „հայկական ագրեսիայի" զոհ` այդ նպատակով աղավաղելով ոչ միայն աշխարհին քաջ հայտնի ողբերգական դեպքերը, այլև` ժամանակին ադրբեջանական աղբյուրների վկայակոչումները»:

Դեսպան Նազարյանը, մասնավորապես, մեջբերում է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հայտնի հարցազրույցը, ուր անդրադառնալով Խոջալուի դեպքերին` վերջինս նկարագրում է, թե ինչպես Ադրբեջանի ընդդիմությունը և միլիցիան խոչընդոտել են լեռնային միջանցքով ռազմական գործողությունների շրջանից քաղաքացիական բնակչության դուրսբերմանը: Ընդդիմությունը հույս ուներ իր իսկ հայրենակիցների սպանդի ճանապարհով Բաքվում հասնել իշխանության: Նամակում մեջբերվում է նաև The Helsinki Watch կազմակերպության 1992թ. սեպտեմբերի զեկույցը, ուր մատնանշվում է փախչող քաղաքացիական բնակչության վրա ադրբեջանական միլիցիայի կրակելու մասին ադրբեջանցիների իսկ վկայությունները:

Նամակը նաև ընդգծում է, որ միջազգային հանրությունը բազմիցս վկայել ու հաստատել է անպաշտպան հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կառավարության կողմից իրագործված անթիվ վայրագությունները: «Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` ինքնորոշման իր իրավունքը կիրառելու խաղաղ և սահմանադրական պահանջին, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին ու զինեցին ամբոխը, որը 1988թ. ջարդ իրականացրեց Սումգայիթ քաղաքում բնակվող հայերի նկատմամբ: Այս ջարդը Խորհրդային Միության տարածքում զանգվածային սպանությունների առաջին դեպքն էր, որը համապատասխանաբար արձանագրվել է դատավարության գործերում: Ադրբեջանն իր անկախության հռչակումից անմիջապես հետո ազատեց դատապարտված մարդասպաններին և հրապարակայնորեն նրանց հռչակեց ազգային հերոսներ:

The Helsinki Watch կազմակերպության զեկույցը վկայում է, որ իրադարձությունները նպատակ ունեին ահաբեկել Ադրբեջանի մյուս շրջաններում բնակվող հայերին»: 1988-1991թթ. Գանձակում, Ադրբեջանի այլ քաղաքներում իրականացված ջարդերը ավելի քան զանգվածային ու բարբարոսական էին և հանգեցրին կես միլիոն հայերի էթնիկ բնաջնջմանն ու տեղահանմանը: Այս դաժանություններին հետևեցին ադրբեջանական զինված ուժերի աննախադեպ հարձակողական գործողությունները` ուղղված Լեռնային Ղարաբաղի բնակչության բնաջնջմանը:

Հայաստանի դեսպանի նամակը, որն ուղղված է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ու Գլխավոր ասամբլեային, ամփոփվում է հետևյալ մտքով. «Պետք է վերջնականապես ու մեկընդմիշտ պարզ դառնա, որ Ադրբեջանն է սկսել զինված ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի: Հայաստանը համոզված է, որ այս իրավիճակում լավագույն լուծումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի օրինական պահանջով իր իրավունքի վերականգնումն է` իրագործելու համար ազգերի ինքնորոշման անքակտելի իրավունքը»:
Просмотров: 612 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ