Блог
Главная »
2010 » Февраль » 24 » Ադրբեջանում արգելվել են կրոնական խորհրդանիշները
12:15 Ադրբեջանում արգելվել են կրոնական խորհրդանիշները |
Ադրբեջանի իշխանությունը հրահանգել է բոլոր պաշտոնյա անձանց աշխատասենյակներից հավաքել կրոնական խորհրդանիշները: Բանը նրանում է, որ Ադրբեջանում անխտիր բոլոր մեծ ու փոքր պաշտոնյաները երկրի ղեկավարի դիմանկարի հետ աշխատասենյակների պատերին պարտադիր կերպով փակցնում են Ղուրանի սուրաները կամ աշխատասեղանի վրա Ղուրան դնում: Նախագահի դիմանկարներն ու կրոնական խորհրդանիշները պաշտոնական աշխատասենյակների պարտադիր էլեմենտներն են:
Այժմ Ադրբեջանի ղեկավարութունը կարգադրել է հավաքել կրոնական խորհրդանիշները` դրանով աշխատելով ապացուցել, որ Ադրբեջանում կրոնն առանձին է պետությունից: Ադրբեջանալեզու «Բիզիմ յոլ»-ը գրել է, որ Ադրբեջանի իշխանությունը խիստ անհանգստացած է հասարակության մեջ և պետական հիմնարկներում կրոնի ազդեցության աճից, և իր այդ հրահանգով ցանկանում է ընդգծել, որ «Ադրբեջանը քաղաքակիրթ երկիր է, որտեղ կրոնն առանձին է պետությունից»:
«Ջումա» մզկիթի հավատացյալ համայնքի իմամ Իլգար Իբրահիմօղլուն իշխանության այդ ձեռնարկումները բնութագրել է որպես քաղաքացիների իրավունքների և ազատությունների ոտնահարման շարունակություն: «Եթե մինչ այժմ իշխանությունը մարդկանց և հասարակությանը զրկում էր խոսքի ազատությունից, այժմ էլ սկսել է զրկել խղճի ազատությունից», -ասել է նա: Ի.Իբրահիմօղլուի կարծիքով, Ադրբեջանում կրոնական ազատությունների նկատմամբ ճնշումները նորություն չեն: «Անցյալ տարի մի քանի մզկիթներ փակվել և քանդվել են, հավատացյալների իրավունքները սիստեմատիկորեն խախտվել են: Նույնը շարունակվում է նաև այսօր», -հայտարարել է նա:
|
Просмотров: 632 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |