Блог
Главная »
2010 » Февраль » 19 » Ադրբեջանն օրական շուրջ 4 մլն խորանարդ մետր գազ Է մատակարարում Վրաստանին
13:50 Ադրբեջանն օրական շուրջ 4 մլն խորանարդ մետր գազ Է մատակարարում Վրաստանին |
Ներկայում SOCAR ընկերությունը (Ադրբեջանի պետնավթընկերությունը) օրական Վրաստան Է արտահանում ավելի քան երկու միլիոն խորանարդ մետր գազ: Այդ մասին հայտնել Է հանրապետության նավթի-գազի ճյուղի մի աղբյուր: Վրաստանը ևս շուրջ 1,3 միլիոն խորանարդ մետր ադրբեջանական գազ Է ստանում «Շահ Դենիզ» գազախտուցքի հանքավայրից, որը գտնվում Է Կասպից ծովի՝ Ադրբեջանի հատվածում: Թուրքիան «Շահ Դենիզ»-ից ստանում Է շուրջ 13,5 միլիոն խորանարդ մետր գազ: SOCAR-ը Վրաստանին սեփական գազի մատակարարումներն իրականացնում Է Վրաստանի շուկայում այն խողովակաշարի գործունեության շրջանակներում, որն Ադրբեջանի Ղազախի շրջանում միացնում Է երկու երկրները: Այս խողովակաշարով գազի մղման հզորությունը կազմում Է տարեկան շուրջ երեք միլիարդ խորանարդ մետր:
2008 թվականի նոյեմբերին Ադրբեջանի և Վրաստանի միջև ստորագրվել Է համաձայնագիր, որը հետագա հինգ տարիների ընթացքում, սկսած 2009 թվականից, Վրաստանի գազի շուկայում SOCAR-ի գործունեության ակտիվացման հնարավորություն Է ստեղծում: Հուշագրի համաձայն, նախագծի իրականացման համար SOCAR-ն ստեղծել Է SOCAR Georgia Gas դուստր ձեռնարկությունը, որն ապահովում Է Վրաստանի կառավարության կողմից սահմանված գազի սպառողների խմբերին (սոցիալական խմբերին): Նաև 2008 թվականի դեկտեմբերի վերջին SOCAR ընկերությունը և Վրաստանի կառավարությունն ստորագրել են 30 գազաբաշխիչ տնտեսությունների և գազաբաշխիչ ցանցերի կառավարման հանձնման պայմանագիր, որոնք ընդգրկում են Վրաստանի այնպիսի տարածաշրջաններ, ինչպսիեք են Կախեթը, Մցխեթ Մթիանեթը, Շիդան, Քվեմո Քարթլին, Աջարիան, Գուրիան, Իմերեթը, Սամեգրելոն:
Այս ցանցերը շահագործում Էին 24 ընկերություններ: Այս տարվա ապրիլին SOCAR-ն օգտագործման Է ստացել Վրաստանի Մառնեուլի շրջանի գազաբաշխիչ ցանցերը, որտեղ հավաք բնակվում են ադրբեջանցիներ: Ինչպես ավելի վաղ ասել Է SOCAR Energy Georgia ընկերության (Վրաստանում SOCAR-ի դուստր ձեռնարկության) մի աղբյուր, ընդամենը 2009 թվականին SOCAR-ը Վրաստանի շուկային մատակարարել Է շուրջ 302 միլիոն խորանարդ մետր «սոցիալական» գազ և շուրջ 140 միլիոն խորանարդ մետր առևտրային գազ:
|
Просмотров: 586 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |