«Ադրբեջանական հասարակության մեջ մարդկանց նյարդայնանալու դեպքերը չափից մեծ են: Դրա պատճառը մարդկանց հիմնարար իրավունքների համընդհանուր ոտնահարումն է: Օրինակ, Դաշքեսանի զորամասում 6 սպաների, այդ թվում հրամանատարության գնդակոծությունը, հետո էլ արյունալի միջադեպի հեղինակ երկու զինվորների ինքնասպանությունը խիստ մտահոգիչ է: Եթե մարդն այդ դեպքից հետո ինքնսպան է լինում, նշանակում է, նրա համար արժեքները կյանքից բարձր են: Այդ մարդիկ Ադրբեջանում ներկայում առկա անառողջ պայմանների զոհն են: Նման իրադարձությունները քաղաքացիների անելանելի վիճակում գտնվելու ցուցանիշն են», -ասել է հոգեբան Ա.Գարաչենլին:
Թերթին հայտնի է դարձել, որ ողբերգությունը տեղի ունեցած կորպուսի հրամանատար Չինգիզ Սաֆիևը Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի մոտ ազգականն է: «Այս կորպուսում բազմաթիվ անախորժ իրադարձություններ են տեղի ունեցել: Կորպուսի զինվոր Սամիր Մամեդովը կտտանքների ենթարկվելու պատճառով անցել է հայկական կողմ: Սեյֆալիի հրաձգարանում զինվոր Օրխան Սաֆարովը սպանել է զորամասի իր 4 ընկերներին: Այսինքն, այդտեղ պայմաններ են ստեղծվել անօրինականությունների, կամայականությունների և այլ բացասական երևույթների համար: Դրանք բոլորը ծածկաթաղ են արվել: Այժմ արդեն դա անհնարին է, քանի որ Սաֆար Աբիևի մրցակիցները ակտիվ գործունեության են անցել՝ նրան պաշտոնաթող անելու համար», -հայտնել է թերթը:
Տեղեկացված աղբյուրը թերթին հայտնել է, որ Դաշքեսանի զորամասում տեղի ունեցած արյունալի իրադարձության հետաքննչական փաստաթղթերում տեղ են գտել տեղեկություններ այն մասին, որ սպանություն կատարած զինվորներից մեկի նկատմամբ սեռական բռնություն է կատարվել, ինչի մասին տեղեկացված է եղել զորամասի հրամանատարությունը: Դեպքի օրը բռնության ենթարկված զինվորին և սպանությանը մասնակից նրա ընկերոջը զինված պահակություն են նշանակել: Ծրագրված է եղել «կոտրել» նաև նրա ընկերոջը՝ վերջինիս հետ մոտ ընկերություն անելու համար:
Զինվորները իմացել են, որ պահակության ժամանակ իրենց գլխին խաղ պետք է խաղան: Շտաբի առաջ պահակախմբին «քայլով մարշ» հրամանը տված հրամանատարը զինվորներին ասել է՝ «Գնացեք, գիշերը հարսանիք էլ կլինի»: Այդ խոսքերից հետո, զինվորները զենքերը շրջել են հրամանատարությանը և գնդակոծել նրանց: Գուցե և զինվորները ծրագրել էին իրենց նեղացնողներին ոչնչացնելուց հետո ինքնասպանություն գործել, սակայն, արդեն ցուցմունքներ կան, որ գնդակոծության ժամանակ զորամասի հրամանտարության ցուցումով կրակ է բացվել նրանց վրա», -թերթին հայտնել է հետաքննության կազմի տեղեկացված աղբյուրը: