Блог
Главная »
2010 » Февраль » 26 » Ադրբեջանի օլիգարխ նախարարները հիմնավորվում են Լատվիայում
17:04 Ադրբեջանի օլիգարխ նախարարները հիմնավորվում են Լատվիայում |
Լատվիայի ԶԼՄ-ները հայտնել են, որ 10 տարուց ավելի դատարկ մնացած նախկին «Սկրունդա-1» ռազմական ավանը, որը տեղավորված է 45 հա տարածքի վրա, բաղկացած է 70 շենքերից և գտնվում է Ռիգայից 150 կմ, իսկ Բալթիկ ծովից՝ 70 կմ հեռավորության վրա, գեղատեսիլ վայրում ու կարող է վերածվել հանգստավայրի, փետրվարի 8-ին տեղի ունեցած աճուրդում 1 548 966 լատով (2 185 748 եվրո) գնել է որպես ֆիզիկական անձ հանդես եկած Ադրբեջանի քաղաքացի Մեհեմմեդ Գուրբանովը: Նրա անունը հայտնի է Լատվիայի բիզնես շրջանակներում:
Ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթի համաձայն, այդ գործում Գուրբանովը հանդես է գալիս որպես ուրիշների շահերը ներկայացնող միջնորդ: Ռազմական ավանի հետ կապված` գնորդի ծրագրերը հայտնի չեն: Գնորդը 10 տարիների ընթացքում պետք է Լատվիային առաջին 7 տոկոս վճարումը կատարի: «Ազադլիգ»-ը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ, «Սկրունդա-1» նախկին ռազմավանի գնորդը Ադրբեջանի Gilan Holding Group կամ Ata Holding Group հոլդինգներից մեկն է, որոնք պատկանում են օլիգարխ նախարարներ Քեմալադդին Հեյդարովին և Ֆազիլ Մեմմեդովին:
Թերթի փոխանցմամբ, 2009թ. օգոստոսին հիշյալ ընկերությունների ներկայացուցիչներն անշարժ գույքի շուկայի հետ ծանոթանալու համար եղել են Լատվիայում: Նրանք Ռիգա են մեկնել Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի՝ Ադրբեջան կատարած պաշտոնական այցից անմիջապես հետո: Այդ ժամանակ նախագահ Զատլերսն Ադրբեջանի գործարար շրջանակներին առաջարկել էր անշարժ գույք գնել Լատվիայում: Այս երկիրը Եվրամիության անդամ է և ճգնաժամի հետ կապված անշարժ գույքի գինը բավականին էժանացել է:
Այն ժամանակ Լատվիայի առևտրաարդյունաբերական պալատի վարչական խորհրդի անդամ Յուրգիս Աբելեն BNS գործակալությանը հայտնել էր, որ ադրբեջանցի բարձրաստիճան գնորդները հետաքրքրված են անշարժ գույքի գնումներով: Նրա խոսքերով, պատրաստի օբյեկտներ գնելով Բալթիկ ծովի ափին, Gilan ընկերությունը ծրագրում է հյուրանոցային ցանց ստեղծել: Իր հերթին, Ata Holding-ն արդեն հյուրանոց ունի Լիտվայում, և այժմ էլ ծանոթանում է Լատվիայի անշարժ գույքի շուկային, հայտնել է թերթը:
|
Просмотров: 637 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |