Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Февраль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Февраль » 19 » Ադրբեջանի նախագահը խուսափում է արտասահմանյան ԶԼՄ-երից
13:56
Ադրբեջանի նախագահը խուսափում է արտասահմանյան ԶԼՄ-երից
Արևմտյան ազդեցիկ հրատարակչություններից մեկի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հարցազրույց ունենալու առաջարկին ի պատասխան Ադրբեջանի նախագահի վարչակազմը հրատարակչության աշխատակցին ասել է, որ Ի.Ալիևին չպետք է հարցեր տրվեն «դիկտատուրայի, կոռուպցիայի, մոնարխիայի, ժողովրդավարության, մարդու իրավունքների և ընտրությունների» մասին: Լրագրողին ազատ են թողել միայն Լեռնային Ղարաբաղի և արտաքին քաղաքականության մասին հարցերում: Արդյունքում օտարերկրյա լրագրողները գերադասել են հարցազրույց չվերցնել Ի.Ալիևից և հեռացել են Ադրբեջանից:

Տեղեկացնելով այդ մասին, «Ազադլըգ»-ը հարցադրել է. «Տեսնես, ի՞նչն է անհանգստացնում Ադրբեջանի իշխանությանը, որ տեղական մամուլին հարուցվող գրաքննությունը սկսել են տարածել նաև արտասահմանյան ԶԼՄ-ների վրա»: «Թուրան» տեղեկատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի խոսքերով, օտարերկրյա ԶԼՄ-երի նկատմամբ իշխանության նման վերաբերմունքը պատահական չէ: «Զգացվում է, որ Ադրբեջանի իշխանության մեջ վերջին ժամանակներում լարվածություն է առաջացել արտասահմանյան մամուլում ադրբեջանական պետությունը ժողովրդավարության ուղին բռնած երկիր չհամարելու և այդ հարցը արևմտյան մամուլում քննարկվելու հետ կապված: Պետության ղեկավարի՝ «Եվրոնյուզ»-ին տված հարցազրույցից հետո իշխանության մեջ լարվածությունն ավելի է աճել: Քանի որ, ադրբեջանական մամուլում, ԱզԹՎ-ում վիճակն այնպիսին է, որ հայտնի կարծիքները հնարավոր չէ խմբագրել: «Եվրոնյուզ»-ը, սակայն, հարցազրույցը հեռարձակել է այնպես, ինչպես եղել է:

Արևմտյան մամուլը շատ ժամանակ այնպիսի հարցադրումներ է անում, որ դրանց պատասխանելը դժվարանում է: Այդ պատճառով էլ, երևում է, արգելքը դրվել է նման իրավիճակներից խուսափելու համար», -ասել է Մ.Ալիևը: «Գյունդալիք Ազերբայջան» թերթի գլխավոր խմբագիր Շահվելեդ Չոբանօղլուն էլ հայտնել է, որ ադրբեջանական իշխանությունը խուսափում է օրակարգ բերել երկրում տիրող ժողովրդավարության հետ կապված թեման: «Իշխանությունն աշխատում է խուսափել «Եվրոնյուզ»-ին տված հարցազրույցում իրագործվող քաղաքականության բացահայտման նման իրավիճակների կրկնությունից: Իշխանությունը լավ գիտի, որ ազատ մամուլին նման հնարավորություն ընձեռնվելու դեպքում Ի.Ալիևին անպայման հարց է ուղղվելու երկրում տիրող ժողովրդավարության, խոսքի և մամուլի ազատության վիճակի մասին: Այդ պատճառով էլ նման հնարավարություն չի տրվում», -եզրահանգել է Շ.Չոբանօղլուն:

Просмотров: 561 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ