Ղարաբաղյան հակամարտությունը շատ զգայուն խնդիր է, որը չպետք է քննարկվի հանրության մեջ և ԶԼՄ-ներում: Այս մասին ադրբեջանական Lider հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը, ով ներկայումս գտնվում է Բաքվում:
«21-րդ դարը բազմաթիվ հակամարտությունների եւ ահաբեկչությունների դար է: Մենք, անշուշտ, հարգանքով ենք վերաբերվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Այդպիսի խնդիրներ կան աշխարհի շատ երկրներում, սակայն դրանցից ոչ մեկը չի լուծվել: Միջազգային կազմակերպություններն այդ հարցում ոչ համարժեք, կեղծավոր դիրքորոշում ունեն: Ցավոք, միջազգային հասարակությունը նախընտրում է քաղցր սուտը, քան դառը ճշմարտությունը»,- նշել է Լիբերմանը:
Լիբերմանը նաեւ հայտարարել է, որ ինքն անարդյունավետ բանակցությունների կողմնակիցը չէ: «Եթե արդյունքներ չկան, ապա ինչի՞ համար են բանակցություններ տարվում»: Իսրայելի
...
Շարունակություն »
Просмотров:
604
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
09.02.2010
|
|
Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Թուրքիայի Հանրապետության Նախագահ Աբդուլլահ Գյուլին, որում ասված է.
«Ձերդ Գերազանցություն, Ուղևորվելով Թուրքիայի օդային տարածքով` ողջույններս եմ հղում Ձեզ և հարեվան Թուրքիայի ժողովրդին:
Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու մեր նախաձեռնությունը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կիզակետում: Պահն իրավամբ պատմական է, և դա գիտակցում ենք ոչ միայն մենք, այլև ողջ աշխարհը: Երկկողմ հարաբերությունների բարելավման գործում անգնահատելի են տարածաշրջանում ներգրավված տերությունների ջանքերը: Համոզված եմ, որ առանց նրանց միջնորդության դժվար կլիներ առաջընթաց գրանցել: Դրա հետ մեկտեղ կարծում եմ, որ որքան էլ բարեկամ պետությունները շահագրգռված լինեն գործընթացի դրական հանգուցալուծման մեջ, չեն կարող անել այն, ինչ ի զորու են անել մեր երկու ժողովուրդները:
Просмотров:
583
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
09.02.2010
|
| |