Իրանի անվտանգության ծառայությունը ձերբակալել Է «Ջունդուլլա» սուննիական ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբդոլմալեք Ռիգիին: Այդ մասին այսօր տեղեկատվություն Է տարածել իրանական Press TV պետական հեռուստատեսությունը: Իրանի հետախուզական վարչության մամուլի ծառայության տվյալներով՝ Ռիգին բռնվել Է երկրի արևելքում իրականացված հատուկ գործողության ընթացքում:
Իրանի իշխանությունները «Ջունդուլլա»-ին մեղադրում են զանգվածային սպանությունների, զինված կողոպուտների, առևանգումների, պայթեցումենրի ու դիվերսիաների մեջ: Վերջին խոշոր ահաբեկությունը, որի պատասխանատվությունն ստանձնել Է «Ջունդուլլա»-ն, պայթեցումն Էր Իրանի հարավ-արևելքում, որը 50 մարդու կյանք խլեց: Պաշտոնական Թեհրանը պնդում Է, որ Ջունդուլլա» խմբավորումը կապված Է ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների հետ:
Просмотров:
651
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.02.2010
|
|
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ իր երկիրը կարող Է հանգուցային դեր խաղալ Մերձավոր արևելքում: Այդ մասին Էրդողանն ասել Է իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում: Նա նշել Է, որ անցյալ տարի Դավոսում դրսևորված գործելակերպը հիմնարար Է Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ: Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրին՝ Էրդողանը նշել Է այդ հիմնախնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը:
«Ոչ ոք չպետք Է լքի բանակցությունների սեղանը: Դիվանագիտություն մինչև վերջ»,-ընդգծել Է նա: Էրդողանը «տարածաշրջանի համար աղետ» Է համարել Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման հնարավորությունը: «Այդ հարվածը կարող Է այնպիսի աղետ դառնալ տարածաշրջանի համար, որի հետևանքները անկարելի Է կանխատեսել: Ես նույնիսկ չեմ ցանկանում մտածել նման հնարավորության մասին»,-հայտարարել Է վարչապետը՝ պատասխանել
...
Շարունակություն »
Просмотров:
665
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.02.2010
|
|
Պաշտոնական այցով Իսպանիայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական «կոշիկ նետողի» թիրախ Է դարձել: Այդ մասին տեղեկատվություն Է տարածել իսպանական Mundo թերթը: Ըստ հրատարակության տվյալների՝ Էրդողանը Սևիլիայում Էր գտնվում, քանի որ նրան պետք Է հանձնվեր NODO հիմնադրամի մրցանակը «Քաղաքակրթությունների դաշինք» նախաձեռնությանն աջակցելու համար, որը նպատակամղված Է ծայրահեղականության դեմ միջազգային գործողությունների ակտիվացմանը: Երբ Թուրքիայի վարչապետն ավտոմեքենա Էր նստում Անդալուզիայի մայրաքաղաքի օդանավակայան մեկնելու համար, անհայտ մեկը կոշկահարել Է նրան «Կեցցե Քրդստանը» գոչյունով: Կոշիկը Էրդողանին չի դիպել, իսկ անվտանգության ծառայությունն իսկույն չեզոքացրել Է նետողին:
Просмотров:
594
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.02.2010
|
|
Այսօր Չինաստանը հանդես Է եկել իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրության կարգավորումը դիվանագիտական ջանքերով շարունակելու օգտին և կոչ Է արել՝ բանակցային գործընթացի բոլոր մասնակիցներին «ճկունություն ցուցաբերել»: Այդ մասին տեղեկատվություն Է տարածել «Ֆրանսպրես» գործակալությունը: «Շահագրգիռ կողմերը պետք Է ակտիվացնեն դիվանագիտական ջանքերը, պաշտպանեն ու զարգացնեն երկխոսությունն ու բանակցությունները»,-ասել Է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ցին Գանը: «Մենք հուսով ենք, որ բոլոր կողմերը կշարունակեն ճկունություն ցուցաբերել և կաշխատեն դիվանագիտական միջոցներով իրանական միջուկային հիմնախնդրի համապարփակ ու պատշաճ լուծում գտնել»,-ասել Է Չինաստանի ներկայացուցիչը:
Просмотров:
633
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.02.2010
|
|
Երկուշաբթի Թբիլիսիում փոթորկից երկու մարդ Է զոհվել, ևս մի քանիսը վերքեր են ստացել: Այդ մասին, «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում հայտնել Է Թբիլիսիի քաղաքագլուխ Գիգի Ուգուլավան: Երկու դժբախտ պատահարներն Էլ տեղի են ունեցել Դիղոմի շրջանում: Առաջին դեպքում արմատախիլ եղած ծառը տապալվել Է ավտոմայրուղու վրա՝ ճզմելով «Մերսեդես» ավտոմեքենան, որում երեք մարդ Է եղել: Վարորդը տեղում մահացել Է, երկու ուղևորները ցնցահար վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Երկրորդ դեպքը տեղի Է ունեցել Դիղոմի շուկայի մոտ, որտեղ առևտրականներից մեկը նույնպես իր վրա տապալված ծառի զոհն Է դարձել: Քաղաքագլուխը հայտնել Է, որ փոթորկի հետևանքով Թբիլիսիում հարյուրավոր ծառեր են տապալվել, պոկվել են առնվազն 150 շենքերի, այդ թվում՝ բնակելի տների, դպրոցների ու մանկապարտեզների տանիքներ:
Просмотров:
639
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.02.2010
|
|
Իրանի երկու քաղաքներում՝ Սպահանում և Զահիդանում, մահապատժի ենթարկվել երեք մարդ, որոնք զբաղվում Էին թմրամիջոցների առևտրով: Այդ մասին տեղեկատվություն Է տարածել իրանական մամուլը: Շաբաթ Սպահանի կենտրոնական բանտում կախաղան Է հանվել երկու մարդ, որոնք զբաղվում են թմրանյութերի առևտրով: Կիրակի Զահիդան քաղաքում նույն հանցագործության համար կախաղան Է բարձրացվել մեկ մարդ: Միջազգային ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ 2010 թվականին Իրանում արդեն մահապատժի ենթարկվել 17 մարդ: Անցյալ տարի այդ թիվը կազմում Էր 270:
Просмотров:
601
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.02.2010
|
|
Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովի նախագահ, կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) Ստամբուլի պատգամավոր Բուրհան Քուզուն հայտարարել է, որ «ներկայում, իրավական պետության հետ կապված խնդիրներ լինելու հիմնավորմամբ, ԱԶԿ-ը փակելու նոր դատավարության պատրաստություն է կատարվում»:
Թուրքական NTV հեռուստատեսության հետ զրույցում նշելով, որ աշխարհիկության հետ կապված կասկածանքների պատճառով ԱԶԿ-ը փակելու նախորդ դատական գործից հաջողությամբ են ազատվել` Բ.Քուզուն լրագրողներին ասել է, որ այժմ էլ ցանկանում են ԱԶԿ-ը փակել «իրավական պետության հետ կապված խնդիրներ լինելու» մեղադրանքով: «Մի նոր փակման դատական գործ սկսելու հող է նախապատրաստվում, ընդդիմությունն էլ բորբոքում է այն», -դժգոհել է Բ.Քուզուն:
Просмотров:
643
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.02.2010
|
|
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռամին Միհմանփերեստը հայտարարել է, որ Թուրքիան միջնորդ չէ իրանական միջուկային դոսյեում: Ինչպես հաղորդում է իրանական Khabaronline կայքը, Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է, որ «որոշ բարեկամ երկրներ հակառակ կողմի հետ կարող են խոսել միջուկային հարցում Իրանի դիրքորոշման մասին, սակայն, դա չի կարող ընկալվել որպես նրանց կողմից արվող միջնորդություն»:
Ռ.Միհմանփերեստն ընդգծել է, որ Իրանը գոհ է իր հարևան երկրների բարեկամական ձեռնարկումներից: Նշելով, որ Թուրքիան Իրանի հզոր հարևանն է` Ռ.Միհմանփերեստը Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի` օրերս Իրան կատարած այցի կապակցությամբ ասել է, որ «այցի ընթացքում քննարկվել են երկկողմ, տարածաշրջնային և այլ հարցեր, ինչը նորմալ է երկու հարևան երկրների համար»: Այն հիշեցմանը, որ մոտ ժամանակում Թուրքիան պետք է Իրանի դրությունը ներկայացնի ԱՄՆ-ին, Ռ.Միհման
...
Շարունակություն »
Просмотров:
598
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.02.2010
|
|
Տասնյակ տարիներ շարունակվող քրդական խնդրի լուծմանն ուղղված թուրքական կառավարության նախ` «Քրդական նախաձեռնություն», հետո` «Դեմոկրատական նախաձեռնություն», վերջերս էլ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի կողմից «ազգային միասնության և եղբայրության նախագիծ» կոչած «նախաձեռնությունները» ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը պաշտոնապես անվանել է «Քրդերի համար դեմոկրատական միտում» (democratic opening to the Kurds):
Ինչպես հաղոդում է թուրքական «Հուրիեթ» թերթն, անցյալ շաբաթ Հարվարդի համալսարանում ունեցած ելույթում, բացատրելով նախագահ Բարաք Օբամայի եվրոպական քաղաքականությունը, Գորդոնն ասել է, որ «թեև Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցության հարցում ԱՄՆ-ը որոշիչ ձայն չունի, բայց և այնպես, Վաշինգտոնն ամբողջ ուժով աջակցում է Թուրքիայի ԵՄ լիիրավ անդամակցությանը»: Դրա հետ միասին Ֆ.Գորդոնն անդրադարձել է Թուրքիայի` ԵՄ հետ ա
...
Շարունակություն »
Просмотров:
653
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.02.2010
|
|
«Բալյոզի ծրագիր» կոչված հետաքննության շրջանակում Թուրքիայում 2003 թ-ին զինվորական հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքով ձերբակալվել են օդուժի նախկին հրամանատար, գեներալ Իբրահիմ Ֆըրթընան, առաջին բանակի նախկին հրամանատար, գեներալ Էրգին Սայգունը, ծովուժի նախկին հրամանատար, ծովակալ Օզդեն Օրնեքը և բազմաթիվ բարձրաստիճան զինվորականների հետ 40-ից ավելի այլ մարդիկ:
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, Մադրիդում շփումներում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանն այդ ձերբակալությունների հետ կապված հայտարարել է, որ «դրանք իրագործվել են թուրքական օրենսդրությանը համապատասխան», և որ «պետք է սպասել դատական ատյանների եզրակացություններին»: Թուրքական մամուլը հայտնել է, որ այդ ձերբակալությունների հետ կապված, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբուղը չեղյալ է հայտարարել վաղը Եգիպտոս ծրագրած իր այցը:
...
Շարունակություն »
Просмотров:
545
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.02.2010
|
|
Վանի փոխնահանգապետ Հալիլ Բերքը Անատոլու գործակալությանը հայտնել է, որ թուրքական կառավարությունը որոշել է վերականգնել Վանի հայկական եկեղեցիները: «Թուրքիայի կառավարության կողմից պատրաստված ծրագրի շրջանակում Վանա լճի կղզիներում գտնվող հայկական եկեղեցիները պետք է վերականգնվեն», -երկուշաբթի հայտարարել է նա: «Վանա լճի 4 կղզիների վրա էլ հայկական եկեղեցիներ կան:
Նրանցից Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցին արդեն վերանորոգված է: Կվերակագնվեն նաև Չարփանաք կղզում և Յուքարի Բաքրաշլը գյուղում գտնվող հայկական եկեղեցիները» -ասել է փոխնահանգապետը` նշելով, որ հայկական եկեղեցիների վերականգնումը կխթանի զբոսաշրջության զարգացումը նահանգում: Թուրքական գործակալության փոխացմամբ` Յուքարի Բաքրաշլը գյուղում գտնվող Վարագավանք վանական համալիրը ներառում է 7 եկեղեցիներ: Սուրբ Սոֆիա հնագույն եկեղեցին կառուցվել է 8-րդ դարում:
Просмотров:
802
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.02.2010
|
| |