Ստատիստիկա |
---|
Առցանց: 6 Հյուրեր: 6 Օգտագործողներ: 0 |
|
Блог
Главная » 2010 » Февраль » 20
Ադրբեջանի միլիմեջլիսի նախագահ Օկտայ Ասադովի պաշտոնական այցի առիթով Թեհրանում փետրվարի 18-ից 19-ը Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ակցիա է տեղի ունեցել: Ցույցի մասնակիցներն այրել են Ադրբեջանի դրոշը, դեսպանատան ուղղությամբ ձվեր նետել, անարգել են պետական խորհրդանիշը։ Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսը նախատեսում է փետրվարի 22-ին բողոքի ակցիա անցկացնել Բաքվում Իրանի դեսպանատան առջև։
Նշենք, որ սա միակ միջադեպը չէ, որ գրանցվել է երկու երկրների միջև։ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի՝ Բաքու կատարելիք այցի նախօրեին իրանական «Sahar» հեռուստաալիքը եթեր էր հեռարձակել ադրբեջանական մի տեսահոլովակ։ Պաղեստինցի երեխաների դիակների ֆոնին ցուցադրվել էին կադրեր Իսրայելի և Ադրբեջանի պաշտոնատար անձանց հանդիպումներից։
Просмотров:
621
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
20.02.2010
|
|
Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել հանդիսավոր նիստ: Այն նվիրված էր 1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի կողմից ընդունված Ադրբեջանական ԽՍՀ կողմից դուրս գալու և Մայր Հայրենիքի` Հայաստանի հետ վերամիավորվելու պատմական որոշման հռչակմանը: Նիստին հերկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ Գերագույն խորհրդի, ԱԺ երկրորդ, երրորդ և չորրորդ գումարման պատգամավորներ, Հայ առաքելական եկեղեցու Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Ողջունելով նիստի մասնակիցներին` միջոցառման ընթացակարգը վարող ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշեց, որ ԼՂՀ Գերագույն խորհրդի և երեք գումարման ԱԺ 190 պատգամավորների մեծ մասը ներկա են դահլիճում: Բացման խոսքի համար հրավիրեց 1988թ. փետրվարի 20-ի նստաշրջանը նախագահող Վիգեն Հայրապետյանին: Վերջինս իր
...
Շարունակություն »
Просмотров:
613
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
20.02.2010
|
|
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին այցելել է ԼՂՀ պաշտպանության բանակի` առաջնային գծի կենտրոնական և հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր: Ինչպես տեղեկացրել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը լսել է մարտական հերթապահություն իրականացնող հրաձգային ստորաբաժանումների հրամանատարների զեկույցները, ծանոթացել պաշտպանական համակարգի ամրապնդմանն ուղղված աշխատանքներին և ծառայության ընթացքում աչքի ընկած լավագույն զինծառայողներին պարգևատրել հուշանվերներով:
Բակո Սահակյանը ներկա է գտնվել տանկահրաձգային և հրաձգային վարժություններին: Նախագահն այցելել է նաև գումարտակներից մեկի սպայական ավան և տեղում ծանոթացել այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներին: Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է նաև Մարտո
...
Շարունակություն »
Просмотров:
705
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
20.02.2010
|
|
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի փետրվարի 19-ի նիստում Հայաստանի հետ կապված խնդիրները, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունների հաստատման հայ-թուրքական արձանագրությունները չեն քննարկվել։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահական նստավայրում Ազգային անվտանգության խորհրդի այս տարվա առաջին նիստում քննարկվել են PKK-ի դեմ ակտիվ պայքարի քաղաքականության, Կիպրոսի և Հունաստանի հետ կապված խնդիրները։
4,5 ժամ տևած նիստից հետո մասնակիցները այցելել են Թուրքիայի վարչապետի նստավայր և կարճ հանդիպում անցկացրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նշենք, որ թուրքական մամուլում նշվում էր, որ Ազգային անվտանգության խորհրդի նիստում պետք է քննարկվեին նաև հայ-թուրքական վերջին զարգացումները:
Просмотров:
605
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
20.02.2010
|
|
Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարիի նահանգում փետրվարի 19-ին կրկին բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և քուրդ ցուցարարների միջև: Firat գործակալության փոխանցմամբ` քրդերի բողոքը կրկին կապված է եղել 11 տարի առաջ փետրվարի 15-ին PKK-ի առաջնորդ Աբդուլահ Օջալանի ձերբակալման տարելիցի հետ:
Ցուցարարները փողոցներում բարիկադներ են կառուցել և վանկարկել «Ահաբեկիչ Թուրքիայի հանրապետությունը», «Կորչի ֆաշիզմը», «Կեցցե PKK-ն» և «Կեցցե Ապոն» (Օջալանի կեղծանունն է) կարգախոսները: Ոստիկանության մեծաթիվ ուժերը ցուցարարներին ցրելու համար օգտագործել են գազային ռումբեր: Ցուցարարները ոստիկանության գործողություններին պատասխանել են քարեր և բոցավառվող շշեր նետելով:
Ոստիկանության կողմից արձակած գազային ռումբը ընկել է դպրոցի բակ, որտեղ դասամիջոցի դուրս եկած որոշ աշակերտներ վնասվածքներ են ստացել:
Просмотров:
686
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
20.02.2010
|
|
Այն բանից հետո, երբ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները, տպավորություն էր ստեղծվել, թե Թուրքիան հաջողությամբ կյանքի է կոչում իր «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը, գրում է բրիտանական The Economist պարբերականը:
Պարբերականը նշում է, որ «հին թշնամիները որոշեցին բացել սահմանները, հաստատել դիվանագիտական հարաբերություններ և հաղթահարել նախկինի մնացուկները՝ պատմական արխիվների և փաստերի ուսումնասիրման կառավարական ենթահանձնաժողով ստեղծելու միջոցով: Սակայն հին թշնամությունը հենց այնպես չի հաղթահարվում: Ողիղ մեկ օր անց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ կարգավորման գործընթացը չի իրականացվելու այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դուրս չի բերել իր զորքերը Ադրբեջանի „օկուպացված" տարածքներից»: Պարբերականը նշում է նաև, որ Թուրքիան այժմ էլ նոր ուժով է զայրացել Հայաստանի ՍԴ որոշումի
...
Շարունակություն »
Просмотров:
659
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
20.02.2010
|
|
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում փետրվարի 19-ին մեծ հանդիսավորությամբ նշվեց Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր, ականավոր պետական-քաղաքական գործիչ Արամ Մանուկյանի ծննդյան 130-ամյակը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մի շարք քաղաքական գործիչներ, այլք: Ներկայացվեց Ա. Մանուկյանի կենսագրությունը, ինչպես նաև` նրա գործունեության որոշ դրվագներ վեր հանող տեսաֆիլմ:
Երաժշտական և պարային կատարումներով հանդես եկան «Սարդարապատ» և «Ակունք» համույթները, հայկական երգարվեստի կատարողներ: Նշենք, որ Արամ Մանուկյանը ծնվել է 1879թ-ին Շուշի քաղաքում` արհեստավորի ընտանիքում: ՆԱ ՀՅԴ և Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի անդամ էր: Առաջին աշխարհամարտը սկսվելուն պես ղեկավարել է Վանի հերոսամարտը, որի շնորհիվ 1915-ին Վանը փրկվել է ջարդից, և Ա. Մանուկյանը հռչակվել է նահանգապետ: Նա զբաղվել
...
Շարունակություն »
Просмотров:
664
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
20.02.2010
|
|
Աղթամար կղզում գտնվող հայկական Սուրբ Խաչ եկեղեցին այս տարվա սեպտեմբերին կվերաբացվի որպես աղոթատեղի, իսկ եկեղեցու գմբեթին կտեղադրվի խաչ: Թուրքական «Hurriyet» թերթի տեղեկացմամբ, այս մասին փետրվարի 19-ին հայտարարել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը: «Նախարարությունն ավարտում է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի նախապատրաստումը, որպեսզի թույլատրվի տարին մեկ անգամ Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ իրականացնել»,- ասել է նախարարը:
Ավելի վաղ Սուրբ Խաչի, որպես սրբատեղի, վերաբացման խոստում էր տվել նաև Վանի նահանգապետ Մյունիր Քարալօղլուն, ով հավաստիացնում էր, թե 2010 թվականի սեպտեմբերի 12-ին Սուրբ Խաչ հայկական եկեղեցին կբացվի ժամերգությունների ու պատարագների համար:
Հիշեցնենք, որ Սուրբ Խաչը վերակառուցվել է և որպես թանգարան վերաբացվել 2007 թվականի մարտի 29-ին: Ներկայումս այնտեղ արգելված է պատարագ և եկեղեցական այլ ծիսակարգեր իրականացնել
...
Շարունակություն »
Просмотров:
666
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
20.02.2010
|
|
Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղ Ալիխանե Մամեի և քրդերեն լեզվի մասնագետ Խալըտե Ջալիլի կողմից տպագրվել է լատինատառ այբուբենով քրդերեն այբբենարան, որով գրում և կարդում է աշխարհի քրդերի 90 տոկոսը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ա. Մամեն, այբբենարանն արդեն հաստատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից և 2009-2010 թվականների ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից արդեն գործածության մեջ է դրվել քրդերեն ուսուցանվող դպրոցներում:
Ըստ նրա, մինչ այժմ քրդերենը դասավանդվել է Կուրմանջի բառբառով` ռուսատառ այբուբենով: «Նորաստեղծ այս լատինատառ այբբենարանը հնարավորություն կտա հայաստանաբնակ քրդերին ինտեգրվել ողջ աշխարհում բնակվող շուրջ 40 մլն մեր հայրենակիցներին»,- ասաց Ա. Մամեն: Նրա խոսքով, ողջ աշխարհում ստեղծվել են քրդերեն լեզվով ուսումնական բազմաթիվ հաստատություններ, գիտության, մշակութային օջախներ, որոնք ևս գործածում են լատինատառ քրդերենը: «Նշված հաստատությո
...
Շարունակություն »
Просмотров:
709
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
20.02.2010
|
| |
|
|