Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Декабрь 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2009 » Декабрь » 2 » Տասը դար տևող ողբերգություն
18:33
Տասը դար տևող ողբերգություն
Հայ-թուրքական  հարաբերությունների  պրոբլեմի  կարգավորման  վերաբերյալ  քաղաքական  կոնսուլտացիաների  լույսի  ներքո խմբագրությունը  անհրաժեշտ  է  համարում  ընթացիկ  տարվա  ապրիլին  լույս  տեսած  տվյալ  հոդվածի  կրկնակի  հրատարակումը: Հոդվածում  ներկայացված  է  հայ  ժողովրդի  և  թուրքական  քոչվոր  ցեղերի  փոխհարաբերությունների  տասը  դարերի  համառոտ  պատմությունը: Հոդվածը  հրապարակվում  է  աննշան  ուղղումներով:

Հայ  ժողովրդի  պատմությունը հազարամյակներ  շարունակ   զարգացել  է  մարդկային  կեցության  բնական  օրենքների  համաձայն: Ազգը  ստեղծագործել  է, կռվել  (երբեմն  հաջողությամբ, երբեմն  էլ`  ոչ  այնքան), հող մշակել, արարել: Մի  խոսքով`  «ինչպես  ուրիշները»: Պետության  տարածքները  տարբեր  ժամանակներում  մե´կ  ընդլայնվել  են, մե´կ  փոքրացել, փոփոխվել  են  պետական  արտաքին  և  ներքին  վարչական  սահմանները: Չի  փոխվել  միայն  հայ  ժողովրդի  բնակության  արեալը  (տարածման  տերիտորիան).  հայկական  բարձրավանդակը` վայր,  որտեղ  պատմության  արշալույսին  հանդիպել  և  փոխբեղմնավորվել  են  Հայկական  Ոգին  ու  Հայկական  Հողը:

  «Էթնիկական  զտումներ»  հասկացությունը, անգամ    ոճաբանական  այլ «ձևակերպման»  մեջ, հայ  ժողովրդին  օտար  են  եղել  և  անհասկանալի: Ոչ  հայերն  են  կիրառել  նմանատիպ  ռասսայական, ազգայնական, կրոնական  անհանդուրժողականության  մեթոդներ, ոչ  էլ  հարևանները`  հայերի  կամ  էլ  իրար  նկատմամբ: Պատմության  ընթացքում  անխուսափելի  պատերազմները  կրել  են  տնտեսական  և  տարածքային բնույթ, ինչից  բնակչությունն  անմիջականորեն  չի  տուժել: Պետությունների  ռազմական  հաջողությունները  կամ  անհաջողությունները  գյուղացիների  և  արհեստավորների  կենցաղի վրա չեն  անդրադարձել, նրանք  միայն  «փոխել  են  տիրոջը»  և  տուրքը վճարել  ուրիշին: Մնացած  հարցերում  նրա  կյանքը  շարունակել  է ընթանալ  սովորական հունով:

  Հակառակորդի  նկատմամբ  ազնվաբարո  և  հարգալից  վերաբերմունքը  օրգանապես  բերել  է  նրան, որ  Հայաստանում  և  հարակից  երկրներում  գյուղացիներն  ու  արհեստավորները  ազատված  են  եղել  զինվորական  պարտավորությունից: Այսօր  արդեն  դժվար  է  ասել,  թե  պատմական  ո՞ր  փուլում  է  դա  տեղի  ունեցել, բայց  փաստը  մնում  է  փաստ, որ  անհիշելի  ժամանակներից  հայերի, պարսիկների, ասորիների, որոշակի  աստիճանում  նաև  հույների  և  վրացիների  բանակներում  ծառայել  են  միայն  ազնվական  տոհմերի  ներկայացուցիչների  կրտսեր  որդիները: Հայաստանում  նրանց  կոչում  էին  սեպուհներ: Սեպուհ  բառը  հնարավոր  է`  ունի  հնդեվրոպական  արմատներ  (հմ.  պարսկական  سپاه -- sepâh,  բանակ;  հնդկ.  sipaյ-զինվոր ): Սեպուհ  բառը  իրանական  փոխառություն  է,  որը  նշանակում  է  «իշխանական  տան  որդի»: Դա  եղել  է  իմաստուն  որոշում, որը  թույլ  է  տվել  խոշոր  նախարարական  (իշխանական)  տոհմերը  հնարավորության  չափով  զերծ  պահել  անցանկալի  մասնատումից: Միևնույն  ժամանակ  էլ գյուղացուն  և  արհեստավորին վիճակ էր ընկնում միայն  հողի  մշակումը  և  երկրի  համար  անհրաժեշտ  ապրանքների  արտադրությունը:

Ինչ-որ  հանգամանքների  բերումով,  ժամանակ  առ  ժամանակ,  ազնվականության  շարքերը  համալրվում  էին  «ոչ  զինվորական  մարդկանց»  առանձին  ներկայացուցիչներով: Այդ  պարագայում  նրանք  ևս  հնարավորություն  էին  ստանում  իրենց  որդիներին  ուղարկել  զինվորական  ծառայության: Բանակում  ծառայելը, իրավամբ,   համարվում  էր   պատվաբեր  զբաղմունք. բավական  է  ասել, որ  արդեն  ինքը` ծառայելու  իրավունքը,  ցույց  էր  տալիս  ազնվական  ծագում: Դժվար  աշխատանքով  ծանրաբեռնված  շատ  գյուղացիներ  և  արհեստավորներ  հասկանալի  նախանձով  էին  նայում  սիգարշավող  ձիավորների  թեժ  սլացքներին  կամ  փայլուն  զրահով  պատված  հետևակայիններին: Հայաստանի  բնակչության  ճնշող  մեծամասնության  համար  բանակում  ծառայելը  անիրականանալի  հույս էր համարվում:

 Հատկանշական  է,  որ  տարածաշրջանում  կային շատ  ամրոցներ,    և  պատերազմները,  փաստացի, առանց  բացառության, տեղի  էին  ունենում  դրանց  շուրջը  և  դրանց  տիրելու  համար: Նա, ով  տիրում  էր  ամրոցին, նա  էլ  համարվում  էր  հարակից  գյուղերի  և  հողերի  տերը: Ռազմական  գործողությունների  անցկացման  համար  վարելահողերն  ու  խաղողի  այգիները,  մշակված  հողամասերը  արգելված  էին  համարվում: Մի  խոսքով, դրանք  եղել  են  «ազնվական»  պատերազմներ, որոնք  ոչ  մի  կերպ  չեն  վնասել  բնակչությանը  և  գործնականորեն  չեն  անդրադարձել  նրա  կյանքի վրա:

Նման  իրավիճակը  շարունակվում էր  այնքան  ժամանակ, քանի  դեռ  հեռավոր  մերձբայկալյան  տափաստաններից քոչվորական  հորդաները  չէին  թափանցել  տարածաշրջան: Անշուշտ,  և´  հայերը,  և´  մեր  հարևան  ժողովուրդները  լսելով  չէ, որ  գիտեին  քոչվորներին, նրանց  բնավորության  ու  սովորույթների  մասին և  նրանց  ընկալում էին որպես  բնիկ ժողովուրդների  գյուղերը  ժամանակ  առ  ժամանակ  ասպատակող  ընդհանուր  թշնամու: Այսօր  դա  կարող  է  և անհավանական  թվալ, բայց, անգամ  հայ-պարսկական  պատերազմների  տարիներին,  պարսիկների  ու  հայերի  միացյալ  ջոկատները  պաշտպանել  են  իրանական  և  հայկական  բարձրավանդակների  սահմանները  ընդհանուր  թշնամուց (մենք  մեր  նախնիներից  սովորելու  բան  ունենք): Այդ  ջոկատները  գործ  չունեին  «ներքին»  պատերազմների  հետ. նրանց  խնդիրը   տարածաշրջանի  պաշտպանությունն  էր: Այսինքն,  տարածաշրջանի  արմատական  բնիկների  միջև  պատերազմները  համարվել  են  ներքին  գժտություններ, իսկ  թուրանական  (այնուհետև   Թուրանից  Պովոլժիե  և  Մերձսևծովյան  վերաքոչած)  քոչվոր  ցեղերը  դիտվել են  որպես բուն  թշնամիներ:

Եվ իրապես, նրանք    եղել  են թշնամիներ, որոնք  չունենալով  գութ և խղճահարություն,  կողոպտել  ու ոչնչացրել  են  անպաշտպան  բնակավայրերը: Այլ  քաղաքակրթության  ներկայացուցիչներ` այլ  արժեքներով, այլ  աշխարհայացքով: Քոչվորների  ասպատակությունները,  տնտեսական  առումով,  բնիկներին  բերել  են  անհամար, համարյա տարերային  աղետներ: Միաժամանակ,  դրան  ավելանում  էին  բազմաթիվ  մարդկային  զոհեր, ինչն  ամեն  մի  ասպատակություն  վերածում  էր  իսկական  ողբերգության: Անգամ  ամեաանմատչելի  ամրոցները  քոչվորների  համար  ոչինչ  չէին  նշանակում, նրանք  պարզապես  շրջանցում  էին  դրանք: Քոչվորները  գալիս  էին  կողոպտելու  և  սպանելու, բայց` ոչ  երբեք կռվելու: Դա  վաղուց  էին  հասկացել  չինացիները, ովքեր  քոչվոր  թյուրքական  ցեղերի  «հարևանության»  ամբողջ  գծով  պաշտպանական  պատնեշ կառուցեցին:

 Տարածաշրջանում հատկապես  ծանր  իրավիճակ  ստեղծվեց  թյուրքական  տարբեր  ցեղերի  վերաքոչումից  հետո: Ո´չ, դրանք հայկական  բարձրավանդակի  տարածք  թափանցած  առաջին  քոչվորները  չէին: Եղել  են  մասսագետներ,  կիմմերիականներ, սաքեր,  սկյութներ: Հայաստանն  այդ  ժամանակներում  հասցրել  էր  վերապրել և  արաբական  քոչվորների  տիրապետությունը: Սակայն  նրանց  և  թուրքերի  միջև    տարբերությունը  մեծ էր: Սկյութներին  և  մյուսներին  Հայաստանը  հետաքրքրել  է  որպես  կողոպուտի  օբյեկտ: Ըստ  էության,  դրանք  եղել  են  ժամանակի  մեջ ձգձգված սովորական  ասպատակություններ: Այդ  ասպատակությունների  մարդկային  և  տնտեսական  կորուստները  եղել  են  ծանր, սակայն  միշտ  էլ`  վերականգնվող: Ինչ  վերաբերում  է  Հայաստանում  արաբների  բազմադարյան  ներկայությանը, ապա  դրանք  եղել  են  առավելապես  զինված  ջոկատներ, որոնց  հաջողվել  էր  նվաճել  երկիրը: Այո´, արաբները  կողոպտել  են  Հայաստանի  բնակչությանը, երկրի  վրա  դրել  են  ծանր  հարկեր, անցկացրել  են  զանգվածային մահապատիժներ (հիշենք VIII դարի  սկզբին հայ  նախաարարների  ընտանիքների հետ միասին  հրկիզումը  Նախիջևանում  և  Խրամում), բայց    խաղաղ  բնակիչներին  փաստորեն ձեռք  չեն  տվել: Արաբական  կուսակալներին  Հայաստանի  բնակիչները  պետք  էին  որպես  տուրք  ստեղծողներ:

Այլ  էին  թյուրքերը: Թյուրքական  ցեղերը  Հայաստան էին թափանցել բնակության  համար  նոր  տարածքներ  գտնելու համար: Գիտնականները, ազգագրագետները, քաղաքագետները  մինչև  հիմա  վիճում  են  Միջին  Ասիայի  և  հայկական  բարձրավանդակի  տարածքները  թյուրքերի  վերաքոչման  պատճառների  շուրջը: Բերվում  են  զանազան  վարկածներ. փոփոխված կլիմայական  պայմանների    ճնշումից (քոչվորների  մշտական  տեղերի  անապատացում  կամ  հակառակը` տափաստանի  գերխոնավացում) մինչև  տափաստանների  գերբնակեցում: Սակայն  մեզ  հետաքրքրում  են  ոչ  թե  պատճառները, այլ  մեր  տարածաշրջանում  թյուրքերի  վերաբնակեցման  հենց փաստը, ինչպես  նաև    խիտ  բնակեցված  լայնարձակ տարածքների  արագ  հպատակեցման ֆենոմենը:

Միամիտ  կլիներ  մտածել, թե  հայերը  կամ  պարսիկները  վատ  զինվորներ  էին: Համենայն դեպս, արիության  և  զենքին  տիրապետելու  ունակության  մեջ  նրանք  չեն  զիջել  իրենց  հայտնի  ժողովուրդներից  և  ոչ  մեկին: Իմ  կարծիքով, խնդիրն  այլ  տեղ  է  թաքնված` մարտական  գործողությունների  վարման  տարբեր  եղանակի (և  հասկացության) մեջ:  Ինչպես  արդեն  ասվել  է, հայկական  բանակում  ու  նաև  հարևանների  բանակներում  ծառայել  են  ազնվական  տոհմերից  սերվողները, այն  դեպքում, երբ  բոլոր  քոչվորների մոտ  զինվորներ են համարվել   բոլորը`  տղամարդիկ, կանայք  և  երեխաները : Եվ  եթե  եկվորների մեջ հայերը   միայն    զինված  տղամարդկանց  են  ընկալել  որպես  թշնամիներ,  ապա  թյուրքերը`  ընդհակառակը,  թշնամիներ են համարել Հայաստանի  բոլոր  բնակիչներին: Եվ  նրանց  հետ  վարվել  են  իրենց  ընկալումով  ռազմական փառքի չափանիշներով, համաձայն  որի` ամեն  մի  սպանություն,  անկախ  սեռից  և  զոհի  հասակից,  համարվել  է  սխրանք:

Այսօր  այդ  մասին  քիչ  է  խոսվում  և  ավելի  քիչ  գրվում, բայց մեր  տարածաշրջանում  ներթափանցման  սկզբնական  փուլում թյուրքական  ցեղերն  ամեն  կերպ  խուսափում  էին  ռազմական  առճակատումներից: Թյուրքերը  գերադասում  էին  ասպատակություններն  ու  խաղաղ  բնակավայրերի  լիակատար ոչնչացումը,  ինչն  անպաշտպան  բնակչության մոտ  սարսափ  էր հարուցում:    «Անպաշտպան»  արտահայտությունը  տվյալ  դեպքում  այլաբանություն  չի  հանդիսանում,  քանի որ  դարերով  անվտանգության  մեջ ապրելով, գյուղացիները  իրականում  մարտնչելու սովոր  չեն  եղել: Գյուղերի  ոչնչացումը  ազդում  էր  ինչպես  բանակի  մատակարարման, այնպես  էլ`  ամբողջ  բնակչության  բարոյական  ոգու վրա: Շարունակելով  խուսափել  հայկական  զինված  ջոկատների  հետ  բացահայտ  բախումից, պաշտպանված  ամրոցներից  հեռու  փախչելով, թյուրքերը  մեթոդաբար  ոչնչացնում  էին  Հայաստանի  բնակչությանը: Երկիրը    բարոյալքվել էր    և  փաստորեն  պարտություն  կրեց  առանց  ընտելացած ճակատամարտերի:

Հետագայում, սակայն, սկսվեց հայերի  համար    բոլորովին  անհասկանալին երևույթ: Չգիտես  թե  որ  հեռուներից  եկած  թյուրքերը  սկսեցին  մեթոդաբար  ավերել Հայաստանի  զարգացած  ոռոգման  համակարգը: Միևնույն  ժամանակ  շարունակում  էին  բնակչության  ֆիզիկական  ոչնչացումը: «Հին  ձևով» մտածող  հայերը  բացարձակապես  տարակուսանքի  մեջ  էին. ինչու՞  են  մարդկանց  սպանում  և  քանդում  ոռոգման  համակարգը: Ումի՞ց  և  որտեղի՞ց  էին  նվաճողները մտադիր  տուրք հավաքել:

Իսկ  թյուրքերը  սկզբում  տուրքի  կարիքը  չունեին: Նրանք   կարիքը  չունեին նաև իրենց  համար  անհայտ  հացի  կամ  հողագործական  քաղաքակրթության  այլ  բարիքների: Նրանք  Հայաստանը  համապատասխանեցնում  էին  իրենց  կենցաղին, այն  վերածում  էին  անվերջանալի  հսկայական   արոտավայրերի, ինչը քոչվորների  հասկացությամբ միակ  իսկական  հարստությունն էր: Մշակված  հողը  պիտանի  չէր  արոտավայրի  համար, հետևաբար, թյուրքերը  համարում  էին, որ  հողի  մշակումը  իրենց  կենցաղին  վնաս  է  բերում: Ոչխարն  ապահովում  էր  թյուրքի  պարզունակ  կենցաղային  պահանջմունքները. սննդից` կաթ, պանիր, յուղ, միս, մինչև`  հագուստ: Ավելիին  նա  ընտելացած  չէր, այլ  բան  նրան  պետք  չի  եղել: Այստեղից  էլ  այն  չլսված  դաժանությունը, որով  նա  ոչնչացնում  էր, քանդում, հրկիզում  և  կողոպտում  բնակավայրերը:

Սա  եղել  է  քաղաքակրթությունների  բախում: Բախում, որի  ընթացքում  հայերը  և  տարածաշրջանի  բոլոր  արմատական  ժողոովուրդները  կրել  են  դաժանագույն  պարտություն: Նկատենք` պարտություն  առանց  պատերազմի: Պարտություն, որը  պայմանավորված  էր  հակամարտության  նոր  ձևին  հարմարվելու  անկարողությամբ (կամ  չկամությամբ): Դժբախտաբար  թե  բարեբախտաբար,  հայերը  այդպես  էլ  չկարողացան  թշնամուց ընդօրինակել  պատերազմ  վարելու  նրա  մեթոդները: Նրանք  չսովորեցին  մորթել  երեխաներին, սպանել  անօգնական  ծերերին  կամ  անպաշտպան  կանանց: Պաշտպանության  միակ  եղանակը  դարձավ  երկրի  դժվարամատչելի  տարածքները հեռանալը: Նշենք, որ  փրկության  այդ  եղանակը  օգտագործեցին  ոչ  միայն  հայերը: Օրինակ` Կովկասյան  Աղվանքում  (Ադրբեջանական  հանրապետության  Քռի  ձախափնյա  տարածքը) տեղի  աղվանական  ցեղերն  իրենց  փրկությունը  գտել  են  սարերում  կամ  էլ  քոչվորության  համար  ոչ  պիտանի  ճահիճներում: Այսպես, Կրիզ,  Բուդուխ, Խինալուգ  էթնիկ    գյուղերի  բնակիչները`  աղվանների հետնորդները, համարվում  են  ամբողջ  Կովկասում  ամենաբարձրաբնակ  լեռնցիները, իսկ  թալիշները`  միայն  խորհրդային  տարիներին  սկսեցին  չորացնել  ճահիճները,  որոնց  մեջ  երբևէ  իրենց  փրկությունն  են  գտել թյուրքերից:

Տվյալ  հոդվածը  բոլորովին  նպատակ  չի  հետապնդում  ցուցադրել  նստակյաց  և  քոչվոր  բնակչության  քաղաքակրթական  հայեցակետերի  տարբերությունը`  լավ-վատ իմաստով: Անհրաժեշտ  է  նկատի  առնել, որ  «ընտրված»  ապրելակերպը  առավելապես  հանդիսանում  է  ժողովրդի  բնակության  արեալի  բնակլիմայական  պայմանների պահանջը  և  ոչ  թե  նրա  քմահաճույքը:

  Այլ  բան  է,  որ  երկու  քաղաքակրթություններից  մեկին  պատկանելությունը  գործնականորեն  դատապարտում է մյուս,  այլընտրանքային  քաղաքականության ներկայացուցիչի հետ դիմակայության: Նշված  երկվությունը  ինչքան  բնական է, այդքան էլ  դաժան  ու  ոչ  փոխզիջումային : Սակայն  վերադառնանք  հայկական  բարձրավանդակ թյուրքական  քոչվորների    ներխուժելու  ժամանակներին:

Գրավելով  իշխանությունը Հայաստանում,  թյուրքերը  սկսեցին  մեթոդաբար  ոչնչացնել  ինչպես  երկրի  բնակչությանը, այնպես  էլ  նրա  մշակութային  արժեքները: Դա  հայերի  ցեղասպանության  սկիզբն էր, որի  գագաթնակետը  դարձան  1894-1923 թվականները: Հայկական  բարձրավանդակում  հայերին  սպառնում  էր  վերջնական  ոչնչացում,  և  թյուրքերը  չէին  հապաղի  օգտվել  այդ  հնարավորությունից,  եթե  չլիներ  մեկ  հանգամանք: Թուրքերը  Հայաստանում… բնակություն   հաստատեցին,  անցան  նստակյաց-հողագործական  ապրելակերպի: Այդ  գործընթացը  տևական  էր, ավելին` այն  այսօր  էլ  չի  ավարտվել: Հայկական  բարձրավանդակի  բնակլիմայական  պայմաններն  այնպիսին  էին, որ  սկզբում  թուրքերը  անցան  սեզոնային  քոչվորության,  իսկ  այնուհետ`  լրիվ  նստակյացության: Թուրքերի  նստակյացության  գործընթացին  նպաստեցին  մի  քանի  հանգամանքներ.

1.      «Էթնիկական  հանդուրժողականությունը», երբ  մարդկանց  նկատմամբ  վերաբերմունքը, այդ  թվում  և  հարկերի  ու  մուծումների  չափերը,  պայմանավորված  էին  ոչ  թե  ազգային  պատկանելիությամբ,  այլ  կրոնով,  ինչը  հաճախ  պատճառ  էր  դառնում բնիկ  ժողովուրդների  ներկայացուցիչների  կրոնափոխության;

2.      տեղացի  ժողովուրդների  արյան  նշանակալի ներհոսը, պայմանավորված աղջիկների  առևանգումներով  և  տղաների  նկատմամբ  հարկերով  (ենիչերություն):  Աստիճանաբար  փոխվեցին  ապրելակերպը  և  կենցաղային  պահանջները;

3.      Հայկական  բարձրավանդակի  բնակլիմայական  պայմաններ :

Հայաստանում  (կամ  արդեն  Թուրքիայում)  նստակյաց  թուրքերի  մոտ  հողագործության,  արհեստագործության,  ընդհանրապես  արհեստավարժ  մարդկանց  անհրաժեշտություն  առաջացավ : Հայերը դարձան  պահանջված:  Իհարկե,  որպես  պետության  ոչ  լիարժեք  քաղաքացիներ, բայց, այնուամենայնիվ, նրանց  սպանելը  դարձավ  ոչ  շահավետ: Նստակյաց  կյանքը  պահանջում էր ջանքերի  կենտրոնացում, բնության, կլիմայական, արտաքին  և  այլ  մարտահրավերներին համահունչ պատասխանելու  կարողություն ավելի, քան քոչվորականը: Եթե  նախկինում`  «նախանստակյաց»  կյանքում,  թուրքը  պարզապես  խուսափում  էր  ամեն  տեսակի  մարտահրավերներից, ապա  նստակյաց  կյանքը  այդպիսի  հնարավորություն  չէր  ընձեռնում: Անհրաժեշտ  էր  հող մշակել սովորել, իրեն  և  ընտանիքին  ձմռանը  կերակուրուրով ապահովել, կլիմայական ոչ բարենպաստ տարիներին  ուժերը գերլարել, մի  խոսքով,  նստակյաց  կյանքի  հիմքերը պաշտպանել  և  զարգացնել: Այդ  ամենը  թուրքերը  չէին  կարողանում  կատարել: Նրանց մոտ,  քոչվորական  ապրելակերպի  ազդեցության  տակ,   դարերով  զարգացել  էր  վաչկատուներին  ներհատուկ  առանձնահատկություն` սինկրետ (չտարբերակված) հայեցողականություն  և մտածողության  սիմվոլիկություն (խորհրդանշանակություն):

Սկզբնական շրջանում  թուրքերը  ելք գտան բնիկ  հողագործ  բնակչությանը  շահագործելու  ճանապարհով: Շահագործումը  երկու նպատակ  էր  հետապնդում. ռազմական  և տնտեսական: Շահագործման ռազմական  ձևն արտահայտվում  էր  Թուրքիայի բնիկ,  ոչ  մուսուլման  բնակչության  ծանրագույն  պարտավորվածություններից մեկով`   ենիչերական  ինստիտուտով: Ենիչերները  (թուրք.` նոր զորք)  պարտադիր  կարգով  ընտրվում էին 10-14  տարեկան (հայեր, հույներ, վրացիներ, սերբեր, ռուսներ, բուլղարներ),  բռնությամբ  թրքացած և իրենց ցեղակից քրիստոնյաների նկատմամբ  ամենակուլ ատելության  ոգով  դաստիարակված  քրիստոնյա տղաներից: Նվաճված  տարածքներում  բոլոր քրիստոնեական  բնակավայրերի վրա, առանց բացառության,  դրված  են  եղել  այդպիսի «հարկեր»: Չբավարարվելով դրանցով, թուրքերը  ակտիվորեն գործողության  մեջ դրին  կողոպուտների  ժամանակ տղաների առևանգումը  այն տարածքներում  ու  երկրներում, որոնց  չէր  հաջողվում  հպատակեցնել : Այսպիսով, հայերը, ինչպես  նաև տարածաշրջանի  բոլոր բնիկ ժողովուրդները,  հայտնվեցին  «կենդանի  ապրանք  մատակարարողների»  դերում:

Ենիչերության  հետ  մեկտեղ  Թուրքիան  ակտիվորեն գործածում էր  երեխաների հարկերը,  սկսած նրանց ծննդից  (նուֆուս), արտերի  հարկերը (արազ),  անկախ նրանից` դրանք մշակվա˚ծ  են,  թե˚ոչ: Ուշագրավ  է, որ  գյուղացու կողմից  ժամանակին  վարկը  չվճարելու դեպքում, նրան  պատկանող  հողն  անցնում էր  գանձարան, սակայն, այդ ժամանակ էլ  նա,  արդեն հողազուրկ, չէր ազատվում հողի  հարկից  (ֆարաքենդա) : Բացի  նշված հարկերից,  հայերը  պարտավոր  էին վճարել  բանջարանոցի հարկ  (տաշիր), խոտի հարկ (տաշիր), սեզի հարկ (տաշիր), աթարի  հարկ  (ամլյակ), գոմի  հարկ  (ամլյակ), բնակատեղի  հարկ  (ամլյակ), փարախի  հարկ  (ամլյակ), ախոռի  հարկ  (ամլյակ), հարդանոցի հարկ  (ամլյակ), ամուսնանալու հարկ  (թամադո), ոչխարի  հարկ  (խամչուր), ճանապարհների  կարգավորման  հարկ  (ամյալիյա), ժառանգության  հարկ  (ինտիֆալ): Այս բոլոր հարկերը վերաբերում  էին  միայն  քրիստոնյաներին  և  կրում  էին  «համապետական»  բնույթ: Իրականում ամեն  մի  կայմակամ  (սուլթանի  կողմից  նշանակված տեղական կառավարիչ)  իր  «պարտք»-ն  էր  համարում  լրացուցիչ  հարկեր  մտցնել  իր  իշխանության  տակ  գտնվող  քրիստոնյա  բնակչության  համար: Նմանապես  նշենք, որ  բացի  թվարկված  մուծումներից, քրիստոնյաները վճարում էին նաև այն հարկերը, որոնք դրված էին Թուրքիայի բոլոր բնակիչների  վրա`  անկախ կրոնից:

Այս  հարկերը  վճարելու  համար ոչ  մի  հնարավորություն  չի  եղել : Օրինակ,  «ինտիֆալ» հարկը: Հոր մահվան  դեպքում նրա ընտանիքի  շառավիղները կանչվում  էին կայմակամի վարչություն, որի քմահաճույքով  «սահմանվում էր» նրա ժառանգություն թողած տան գինը: Դրանից  հետո  ժառանգները  պարտավոր  են  եղել  վճարել  տան «արժեքի»  10%-ը : Եթե ժառանգներն այդպիսի հնարավորություն    չեն ունեցել, ինչը  տարածված  երևույթ էր, տունը խլելել  են  և  վաճառել  ի  օգուտ  գանձարանի: Այդ պարագայում  անտուն  մարդիկ  ստիպված էին ցուցակագրվել  իսկական ստրկության: Սակայն  նույնիսկ այդ ժամանակ նրանք չէին  ազատվում զանազան «նուֆուսի»-ներից և «ամլյակ»-ներից:

Այսպիսի  «ոչ  խորամանկ»,  գիշատիչ ձևով օգտագործելով նվաճված երկրների բնիկ հողագործ  բնակչության  աշխատանքը,  թուրքերը  լրացնում  էին հողագործական  աշխատանքի իրենց հմտության բացակայությունը:  Հաշվի առնենք  նաև այն   փաստը, որ  ենիչերների  ինստիտուտը  և արական  սեռի  քրիստոնյա   երեխաների վրա ծնված օրից  դրված հարկերը (նյուֆուս)  օբյեկտիվորեն  նպաստեցին պետության ոչ  թուրք բնակչության ֆիզիկական կրճատմանը: Քիչ չեն եղել  և այնպիսիք, ովքեր ուժից վեր հարկերից  խուսափելու  և ընտանիքը  սովամահությունից  փրկելու նպատակով,  փոխել են  կրոնը և իսլամ ընդունել: Այսպիսով, Թուրքիայում առաջացան    «թյուրք-հողագործների» ոչ  քիչ շերտեր, որոնք  ապահովում էին  պետությանը գյուղատնտեսական ապրանքներով:

«Թյուրք-հողագործների»  կրիտիկական  զանգվածը,  ըստ երևույթին,  ձևավորվեց XVIII  դարի  վերջում  և  XIX  դարի  սկզբում: Հատկապես  այդ շրջանում  Թուրքիայում իմաստազուրկ եղավ հայ, ասորի, հույ բնիկ ժողովուրդների  «անհրաժեշտությունը»: Պետությունը  «քաղաքակրթվել  էր», զինվորական  ծառայության սկսեցին ներգրավել բոլոր քաղաքացիներին` անկախ ազգային կամ կրոնական  պատկանելիությունից: Այս պայմաններում  Թուրքիան  սկզբում որոշեց  ազատվել ենիչերությունից` ահեղ  և հաճախ անսանձ  ուժից:

Պետք  է  ասել, որ  այդ   ժամանակներում  Թուրքիայում   վաղուց  արդեն  գործում  էին   կանոնավոր  հրոսակային  ջոկատները  (ինչքան  էլ  տարօրինակ հնչի  այդ բառակապակցությունը)` աքինջին, պետական զորքերը կազմող  գլխավոր բաղկացուցիչներից  մեկը: Խաղաղ ժամանակներում աքինջին  օգտագործվել է սահմանակից  երկրների  բնակավայրերը  ասպատակելու և կողոպտելու  համար: «Ակինջի» (akinci)  բառը  նշանակում  է  ասպատակություններ իրականացնող, ավազակ,  և այն բավականին  պերճախոս  է արտացոլում  այդ «զորքերի»  ստեղծման  իսկական  նպատակները: Ակինջիները,  սակայն,  կանոնավոր կերպով  էին կատարում  իրենց «ծառայությունը»,  և ենիչերների  կարիքը  աստիճանաբար ընկավ: 1826  թվականին  սուլթան Մահմուդ II-ը ակինջիների  օգնությամբ  ոչնչացրեց ենիչերներին:

Ոչ  մի  կասկած  չի  կարող   լինել, որ  հատկապես  այդ   ժամանակ  Թուրքիայում  սկսեց   հասունանալ  քրիստոնեա բնիկ  բնակչության ոչնչացման կամ դեպորտացիայի  «անհրաժեշտության» մասին միտքը: Եվ իսկապես, հայերը, հույները, ասորիներն իրենց գործը կատարեցին. թուրքերին սովորեցրին  հողի  մշակումը և իրենք էլ  մասնակիորեն թրքացան: Մյուսները իրենց պատմական  հայրենիքում դարձան ոչ  պիտանի  տարր: Եվ,  հատկապես,  XIX  դարի  առաջին  կեսին էր, որ  Թուրքիայի բնիկ բնակչության դեմ հալածանքներն ընդունեցին  իր  դաժանությամբ  չտեսնված  բնույթ:

Եվրոպական  երկրները, այդ  թվում   և  Ռուսաստանը, անշուշտ, գիտեին  դաժան  հալածանքների  մասին, սակայն  նրանց  մտածմուքներն  ուղղված են  եղել  գլխավորապես թուրքական կայսրության եվրոպական մասի  բնակչության փրկկությանը: Այստեղից  էլ`  սերբերի, հույների, բուլղարների, խորվաթների  բազմաթիվ  և բավականին հաջողված  ապստամբությունները: Բացի  դրանից, Կոստանդինապոլիսը,  Բոսֆորի և Դարդանելի հետ միասին,  նրանց համար ուներ ռազմավարական  նշանակություն, որի ֆոնի  վրա ոչ  մեծաթիվ հայ ժողովրդի  ողբերգությունը  համարվում  էր  միայն ափսոսանքի արժանի  հումանիտար  խոչնդոտ: Իսկ այդ ժամանակ «ասիական» Թուրքիայի տարածքում  ստեղծվել  էին սուլթանի  կամքը կուրորեն  կատարող պատժիչ  ջոկատներ`«համիդիե»:

Ժամանակակից  Թուրքիան  փորձում  է  Օսմանական  Թուրքիայում  հայերի  ցեղասպանությունը  ներկայացնել  որպես  առաջին  համաշխարհային  պատերազմի  տարիներին  ռազմական  և  քաղաքական  պլաններում  անվստահելի  քրիստոնեական  բնակչության  պարտադրված  դեպորտացիա:  Մինչդեռ,  Օսմանյան  Թուրքիայում հայերի  ցեղասպանությունը  սկսվել  է ոչ  թե  պատերազմի  տարիներին, այլ  1894  թվականին` Աբդուլ Համիդ 2-րդի  կառավարման  ժամանակ: 1894-1923  թվականների  իրադարձությունները,  նվաճված  հողի  վրա,  թուրքական ոչ  պակաս  հազարամյա քաղաքականության  տրամաբանական  շարունակությունն էին:

Հայերի  ցեղասպանության  ողբերգությունը  տևում  է  արդեն տասը  դար,  և դրա հիմնավորված մատուցումը  համաշխարհային  հանրությանը պետք  է լինի  մեր պատմաբանների  ազգային ու  քաղաքացիական  պարտքը: 

Լևոն ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ       
Категория: Վերլուծություն | Просмотров: 1068 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ