Ֆիզուլի, 1994 թվակաի հունվարի 11: Զորքը տեղաբաշխվել էր Իշխլի գյուղի տներում: 30 ազատամարտիկների տեղավորել էին երկհարկանի տան երկրորդ հարկում: Նրանք արդեն պատրաստվում էին քնելու, երբ դուռը բացվեց և ներս մտավ քաղաքացիական հագուստով մի տարեց տղամարդ, ձեռքերին կտորե մեծ պայուսակներ բռնած:
Պատերազմի այդ թեժ պահին Ֆիզալիում վերարկու հագած տղամարդը խիստ զարմացեց տղաներին: «Էս ո՞վ է»,- մեկ մեկու հարցնում էին ներկաները, ու նրանցից մեկը հասցրեց կատակել, թե երևի գյուղի կոլխոզի նախագահն է:
Իսկ տղամարդը, ձեռքի պայուսակները մի կողմ դնելով, տխուր հայացքով ասում է. «Հրամանատարն ասաց, որ կարող եմ այստեղ գիշերել»: Նրան ցույց են տալիս դիրքերում գտնվող մարտիկներից մեկի անկողինը և առաջարկում պառկել:
Առավոտյան անծանոթը պատմում է, որ իր անունը Պետրոս է, որ եկել է Արարտի Արալեզ գյուղից, որ այդքան ճանապարհ կտրել անցել է որդուն փնտրելու հ
...
Շարունհակություն »
|
Ֆոտոգենիկ դիակների սակավությու՞ն:
Անցած երկուշաբթին ծանր ստացվեց նավթադոլարներ լվացող «Հեյդար Ալիև» հիմնադրամից կերակրվող քարոզչական ճակատի մարտիկների համար: Ամեն ինչ սկսվեց ԱՊԱ լրատվական գործակալության սրաբովանդակ մի հաղորդագրությունից, որն ընթացքից հափշտակեցին Ադրբեջանի բոլոր տեղեկատվական բազեները:
2009թ.դեկտեմբերի 21-ի ժամը 10;23 ԱՊԱ-ն հաղորդեց. «Դեկտեմբերի 20-ին, Հայաստանի և Ադրբեջանի զորքերի շփման գծի Աղդամի ուղղությամբ, 50-ամյա մի կին փորձել է անցնել ադրբ
...
Շարունհակություն »
|
- Անցել է շուրջ 15 տարի, ինչ Յուրան մեզ հետ չէ, այնքան բան կա ասելու, պատմելու…,- ասում է Զարինեն` Յուրայի այրին ու շարունակում,- Այդ տարվա ձմեռը ձյունաշատ էր, ցրտաշունչ: Պատահաբար իմացանք, որ հաջորդ օրն օգնական ուժեր պետք է մեկնեն Յուրայենց դիրքերը` փոխարինման: Մինչև առավոտ նրա մայրիկի հետ գուլպա գործեցինք, որ գնացողների հետ Յուրային ծանրոց ուղարկենք: Առավոտյան, երբ հասա տղաներին, նրանք արդեն պատրաստվում էին մեկնելու: Ում դիմում էի ծանրոցը Յուրային տանելու խնդրանքով, մերժում էի ստանում և խուսափողական պատասխան լսում: Նրանք պատաճառաբանում էին, թե միգուցե ուրիշ ուղղությամբ գնան, կամ Յուրային չտեսնեն, կամ էլ թող մնա մեկ ուրիշ անգամ: Ես այս ամենից զարմացել էի, սկսեցի կասկածել, սիրտս վախ ընկավ… Միայն հետո տիկին Զարինեին պարզ դարձավ, թե ինչու՞ ընկերները չեն ցանկացել Յուրային փոխանցել մոր և կնոջ գործած գուլպաները, երբ իմացավ, որ ամուսինն իր ընկերների հետ ընկել է շրջափակման մեջ ու անհետ կորել: Տղաներն ա
...
Շարունհակություն »
|
«Որդիս մահը տղամարդավարի՞ ընդունեց»- հարցրեց Գագիկի հայրը, երբ տուն բերեցին որդու դին: Այս բառերն ապշեցրեցին Գագիկի մարտական ընկերներին, ովքեր ամբողջ ճանապարհին մտածում էին, թե ինչպե՞ս բացատրեն իրենց ընկերոջ մահը: Նրանց աչքերից արցունքներ հոսեցին այն մտքից, որ հայ հոր համար ամենակարևորն իր որդու Հայրենիքին նվիրումը, խիզախությունն ու պատվախնդրությունն է:
1991 թվականի դեկտեմբերի 16-ն էր: Հասանբերդ: Այդ օրվա հերոսական մարտի մասին դեռ շատ ու շատ կխոսվի, որովհետև մի բուռ քաջորդիներ անհավասար մարտի էին բռնվել թշնամու անհամեմատ գերակշռող ուժերի հետ ու հաղթանակել: Մերոնց հորոսությունից նույնիսկ թշնամին էր ապշել:
|
«Տիկոն ամուսնացած է, երեխաներ ունի, դու էլ ծնողներիդ միակ զավակն ես, ամենահարմարը ե´ս եմ: Ես առջևից կգնամ, իսկ դուք իմ հետևից եկեք». - ամեն անգամ, մարտի բռնվելուց առաջ, այսպես էր դիմում Արման Պողոսյանն իր ընկերներին:
Նա միշտ առաջևից էր գնում վտանգին ընդառաջ և իր հետևից տանում մյուսներին: Նրա վերջին կռիվը Լաչինում էր: Մերոնք օգնական ուժեր էին խնդրել, նրանք ստիպված էին դիմահայաց գնալ դեպի թշնամին: Արմանենց մեքենան զենք էր հասցնելու ճակատ: Տղերքը սպասում էին: Արմանը այս անգամ էլ սովորության համաձայն պատասխանատվությունն իր վրա էր վերցրել և նստել մեքենայի ղեկին: Թշնամին մի կիսավեր շինության մեջ դարանակալել էր, և անակնկալ կրակ բացեց: Ճանապարհը անձրևոտ էր, սայթաքուն, նռնակների պայթյունից մեքենան գլորվեց ձորը…
Արմանը ծնունդով Արտաշատից էր: Նրա հայրը` Հայկազ Պողոսյանը, իր որդիներին, բացի Արմանից նա ևս եր
...
Շարունհակություն »
|
2003թ.-ից, երբ Ադրբեջանի նոր նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ լուրջ ուշադրություն դարձվեց տեղեկատվական քաղաքականությանը, մեծ ֆինանսական հոսքեր ներգրավվեցին տեղեկատվական ոլորտ: Այս շրջանում մշակվեց Ադրբեջանի տեղեկատվաքաղաքականության ծրագիրը: Միայն ստույգ և մանրամասն տեղեկատվության առկայության դեպքում կարելի է հասկանալ ադրբեջանական տեղեկատվաքաղաքականության ճշգրիտ սխեման ու նպատակները: Սակայն, նույնիսկ միայն բաց աղբյուրներից հասանելի տեղեկատվությունն ուսումնասիրելով՝ հնարավոր է հետևություններ անել այս ոլորտում Ադրբեջանի նպատակների և գործելաոճի հարցում:
...
Շարունհակություն »
|
Այն մասին, թե ինչ քաղաքական շահեր են հետապնդում աշխարհի գերտերությունները, միջազգային կազմակերպությունները և հենց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբում նախագահող երկրների իշխանությունները, նկարագրվել է բազմաթիվ վերլուծական հոդվածներում և տարբեր մակարդակի քաղաքական գործիչների հայտարարություններում: Միանշանակ հայտնի են նաև տվյալ տարածաշրջանում ԱՄՆ, ՌԴ և եվրոպական երկրների տնտեսական հետաքրքրությունների շրջանակաները: Բոլորը ձգտում են հասնել այնպիսի իրավիճակի, որը կկարողանա տարածաշրջանում ապահովել էներգատարների վերջնական անվտանգությունը երաշխավորող քաղաքական ու ռազմական կայունություն:
...
Շարունհակություն »
|
Voskanapat.info-ն հրապարակում է 1988թ. դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժից հրաշքով փրկված մեր աշխատակցուհի Արուսյակ ՍԻՄՈՆՅԱՆԻ իրական պատմությունը: Վաղ առավոտյան, ինչպես միշտ, ինձ արթնացրեց մայրիկիս համբույրը: Հետո նա մոտեցավ եղբորս մահճակալին և, համբուրելով, ասաց. «բալիկներ ուշանում ենք, հագնվեք…»:
...
Շարունհակություն »
|
1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո կային շատ հանրահայտ դեմքեր, որոնց անունները, որպես բարերարների, հաճախ հնչում էին եթերից, բայց իմ մանկության հուշերում մնացել են միայն Վլադիմիր Սպիվակովի, Մայր Թերեզայի, Շարլ Ազնավուրի անուները: Շարլ Ազնավուր անունը մանկությանս մեջ թողել է մի շատ լուսավոր հետք:
Երկրաշարժի ժամանակ կոտրվել էր ոտքս և ես բուժվում էի Երևանի 4–րդ մանական հիվնադանոցում: Մեր հիվանդասենյակում վեց հոգի էինք, չորսը Լենինականից էին, երկուսս` Սպիտակից: Վիճակներս բավականին ծանր էր և, չնայած դրան, մեր հիվանդասենյակի գյումրեցիները միշտ կատակում էին: Մի տղա կար, անունը Արման, մոտ 14 տարեկան, նա հաճախ էր կրկնում. "Այ ժողովուրդ ջան, 9-րդ հարկից թռա առանց պառաշուտ, բան չեղավ, մեկ էլ էլի ժաժք եղավ, մի անդեր պանել
...
Շարունհակություն »
|
«52 րոպեների մեջ ես ինչպե՞ս տեղավորեմ այսքան ավերակները», - զարմացած ասել էր ֆրանսիացի կինոռեժիսոր Լիլիան դ’Կերմադեն, Շուշիում նկարահանումներն ավարտելուց հոտո:
Լիլիան դ’ Կերմանդեն իր ֆրանսիացի ծանոթներից մեկի խորհրդով էր 2002թ մեկնել Լեռնային Ղարաբաղ` նկարահանելու նախագահական ընտրությունների ընթացքը: «Ես, մինչև մեկնելս, ոչինչ չգիտեի Արցախի մասին, անգամ չէի էլ լսել «ղարաբաղյան հակամարտություն» արտահայտությունը: Մենք` ֆրանսիացիներս, գիտենք այն, ինչ գիտենք, իսկ ինչ չգիտե՞նք, պետք էլ չի իմանալ: Մենք այդպես ենք մտածում: Երբ առաջին անգամ մտա Շուշի, անկախ ինձանից աչքերիցս արցունքներ հոսեցին, քանզի տեսա, որ ավերված էր մի հրաշք քաղաք», - ասում է կինոռեժիսորը:
| |